News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 23
USD
476.26
EUR
522.98
RUB
7.44
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


Երեւանի Հյուսիսային պողոտայում օգոստոսի 18-ի երեկոյան միջադեպ է գրանցվել «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանի մասնակցությամբ:

Վահագն Չախալյանին եւ եւս մի քանի հոգու ոստիկանները բերման են ենթարկել ոստիկանություն, ապա ազատ արձակել: Ըստ մամուլի տեղեկությունների, մի խումբ անձինք հարձակվել են Չախալյանի վրա:

Այս առնչությամբ, Վահագն Չախալյանը գրառում է արել Facebook-ի իր էջում, որտեղ նշել է. «Երեկ երեկոյան իմ անձի վրա տեղի ունեցած կանխամտածված հարձակումն անհապաղ պետք է պարզեն եւ հրապարակեն ՀՀ անվտանգության մարմինները:

Ոչինչ չի կարող ազդեցություն ունենալ Հայկական Արժեքների Պաշտպանության մեր առաքելության վրա՝ լինի Երեւանում թե Գյումրիում, ՀՀ քաղաքներում թե բնակավայրերում, մենք մեզ զգում ենք ինչպես տանը եւ դա անցած շաբաթներին մեզ ցույց է տվել մեր ազգաբնակչությունը:

Մենք կարող ենք ինքներս պատժել եւ՛ սադրիչներին, եւ՛ նրանց ուղարկողներին եւ դա կանենք, եթե ՀՀ իրավապահ մարմիններն անհապաղ չկատարեն Սահմանադրությամբ իրենց վրա դրված պարտականությունը, այս պահին միայն այսքանը:

Ժողովուրդ ջան այսօր մենք կհանդիպենք Երեւանում եւ Աշտարակում, վաղը կլինենք նաեւ Ապարանում: Ստամբուլյան կոնվենցիան չի վավերացվելու, չի վավերացվելու եւ վերջ, Հայաստանը վաճառքի ենթակա չէ եւ Հայաստանը չի վաճառվելու, հայությանը ստրուկի կարգավիճակ չի տրվելու»:

Միջադեպի առնչությամբ, ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին հետեւյալը. «Օգոստոսի 18-ին ժամը 23:50-ին Ոստիկանության  ՊՊԾ գնդի ծառայողները  Հյուսիսային պողոտայից ծեծի ենթարկելու կասկածանքով ոստիկանության  բաժին են ներկայացրել 4 քաղաքացու, որտեղ պարզվել է, որ վերջիններս  միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել:

Նրանք հրաժարվել են հաղորդում տալուց: Նշանակված են դատաբժշկական փորձաքննություններ, նախապատրաստվում են նյութեր»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել