News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մարտի 1-ի գործով մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատ արձակվի։ «Sputnik Արմենիայի»  հետ զրույցում նման կարծիք է հայտնել փաստաբան Արա Ղազարյանը:

«Եթե դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել ու նրան հեռացրել են գործից, ապա պետք է շատ արագ դատավոր նշանակեին, նիստ հրավիրեին ու կալանքի հարցը լուծեին, սակայն դա չի արվում»,–նշեց նա։

Ըստ փաստաբանի` եթե անձը անորոշ ժամկետով գտնվում է կալանքի տակ, հետևաբար, լուծումը պետք է բխի ելնելով ազատության կանխավարկածից։ Այս դեպքում միակ լուծումը դա Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելն է` Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով։

«Եթե իշխանությունները չեն կարող ապահովել օրինական կալանք, ապա միակ լուծումը ազատ արձակելն է. անձին չի հետաքրքրում գործը Վճռաբեկում է, թե` Վերաքննիչում, սա վերաբերում է պետության ռեսուրսներին»,–ասաց Ղազարյանը։

Նրա խոսքով`եթե կալանքի ժամկետն անորոշ է, ուրեմն, խախտվում են մարդու իրավունքները։

«Ցանկացած պահին, եթե անձը անորոշության մեջ է, օրենքը պետք է հստակորեն կարգավորի ժամկետը»,– ասաց փաստաբանը։

Ըստ Ղազարյանի` արդեն երկու ամիս է` դատական քննությունը սկսելու և կալանքի ժամկետը երկարացնելու որոշում կա, մինչդեռ այս պահին դատական քննությունը կասեցված է։

Հիշեցնենք, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը կամ դրա հավելվածը երկուշաբթի կամ երեքշաբթի օրերին կուղարկվի առաջին ատյանի դատարան, այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել էր Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը։

Ինչպես արդեն հայտնել էինք, հունիսի 25–ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց կրկին կալանավորել Քոչարյանին, իսկ նրա և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու Առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել ու գործն ուղարկել նոր քննության։ Սակայն առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են, հետևաբար Գրիգորյանը չի կարող քննել Քոչարյանի գործը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ