News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ամուլսարի շահագործման արդյունքում կարող են աղտոտվել, թե Ջերմուկի ջրերը, թե Սեւանա լճի ջրերը: Այս մասին այսօր` օգոստոսի 19-ին, լրագրողներին ասաց ակտիվիստ, Սասնա ծռեր կուսակցության անդամ Գեւորգ Սաֆարյանը, ով մասնակցում է Բաղրամյան 26-ի մոտ այս պահին ընթացող ակցիային:

Նշենք, որ ակցիային զուգընթաց Ամուլսարի հարցով վարչապետի հետ հանդիպմանը բողոքի ակցիա է իրականացվում դրսում:

«Ամուլսարի շահագործման արդյունքում կարող են աղտոտվել, թե Ջերմուկի ջրերը, թե Սեւանա լճի ջրերը: Իսկ մենք գիտենք, որ Սեւանա լիճն ինքը Հայաստանում եւ տարածաշրջանում ամենամեծ քաղցրահամ ջրի աղբյուրն է: Եթե մենք աղտոտեցինք Սեւանը, ապա այս տարածաշրջանում այլեւս բնակվել չի լինի»,-ասաց նա:

Գեւորգ Սաֆարյանի կարծիքով` Քննչական կոմիտեն գնում է մանիպուլյացիաների, քանի որ հանքի  փորձաքննություն տեղի չի ունեցել, տեղի է ունեցել փաստաթղթի փորձաքննություն.  «Փորձաքննության արդյունքում այդ ընկերությունը ֆիքսել է, որ ինքը չի կարող երաշխիքներ տալ ստորգետնյա կամ վերգետնյա ջրերը չեն աղտոտվի, որովհետեւ  առկա փաստաթղթում չկան բավարար տվյալներ, այսինքն այստեղ փորձագետներն ասում են, որ ջրերը կամ կաղտոտվեն, կամ չեն աղտոտվի»:

Նա նշեց, որ Ամուլսարի հարցով Կառավարությունը պետք է քաղաքական որոշում կայացնի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները, որի կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:

Ըստ այդ փորձաքննության արդյունքների՝ եզրակացության ընթացքում 16 կետ է նշվել, որոնք պահպանելու դեպքում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի:

Այս պահին Բաղրամյան 26-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ջերմուկցիներին հրավիրել է հանդիպման: Միաժամանակ Բաղրամյան-26-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ