News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 46-ամյա տղամարդու սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ենթադրյալ հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Լոռու մարզի 20-ամյա բնակիչը:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2019 թվականի օգոստոսի 18-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնից հաղորդում է ստացվել 46-ամյա տղամարդու ամառանոցը այրվելու եւ վերջինիս դիակը նշված ամառանոցում հայտնաբերելու մասին:

Նախնական տվյալներով՝ 2019թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 22.00-ի սահմաններում, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 20-ամյա երիտասարդը  դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել 46-ամյա տղամարդու մարմնի տարբեր մասերին եւ սպանել նրան: Այնուհետեւ հանցագործության հետքերը վերացնելու նպատակով հրկիզել է դիակը եւ ամառանոցը:

Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի եւ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով:

Նախաքննության ընթացքում իրականացվել են անհետաձգելի քննչական եւ դատավարական գործողություններ, այդ թվում՝ դիակի արտաքին զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներ:

Ձեռնարկված քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Լոռու մարզի բնակիչ է՝ ծնված 1999 թվականին: Վերջինս ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լանջազատ գյուղի ոլորանների մոտ քարաթափում է տեղի ունեցել, երթևեկությունը դարձել է միակողմանի
Պարզվել է, որ սարի լանջից տեղի է ունեցել քարաթափում՝ քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի...
Ապարան-Քուչակ ճանապարհին բախվել են «VAZ»-ը և «Nissan»-ը. փրկարարները հոսանքազրկել են մեքենաները
Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են VAZ (վարորդ՝ Ռ․ Մ․, ծնված 1995 թ․) և Nissan...
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Ամենաշատ