News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 23
USD
476.26
EUR
522.98
RUB
7.44
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


Բաղրամյան 26-ի առջևհավաքված քաղաքացիները ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին բողոքեցին, որ ոստիկանության աշխատակիցները չեն թույլատրում Բաղրամյան 26-ի մոտ, այլ ասում են դիմացի մայթ տեղափոխվեք:

Վարչապետի խոսնակն ասաց, որ օրենքով այդպես է նախատեսված:

Հարցին, թե քանի բնապահպան է այս պահին մասնակցում Ամուլսարի հարցով վարչապետի մոտ ընթացող քննարկմանը:

«Ես դժվարանում եմ ասել, բայց կարծեմ մոտ 10 բնապահպան, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ են մասնակցում: Կարծում եմ՝ անպայման մենք նյութը կտանք, ու դուք ամբողջությամբ կծանոթանաք վարչապետի խոսքին»,- ասաց նա` նշելով, որ լրատվամիջոցների մասնակցությունը նախապես նախատեսված չի եղել:

Նշենք, որ ակցիային զուգընթաց Ամուլսարի հարցով վարչապետի հետ հանդիպում է այս պահին ընթանում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները, որի կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:

Ըստ այդ փորձաքննության արդյունքների՝ եզրակացության ընթացքում 16 կետ է նշվել, որոնք պահպանելու դեպքում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի:

Այս պահին Բաղրամյան 26-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ջերմուկցիներին հրավիրել է հանդիպման: Միաժամանակ Բաղրամյան-26-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է 3 դրամով
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը ներառում է ավելի քան 1,3 մլրդ եվրոյի ներդրումային փաթեթ ու 178 ծրագրեր. Ավինյան
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՎԶԵԲ առաջին փոխնախագահին…
ՎԶԵԲ-ի հետ համագործակցության մակարդակը բավականին բարձր է.Մհեր Գրիգորյան
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը…
ՍԾՏՀ ԽՎ պատվիրակությունները բարձր են գնահատում համագործակցության տարածաշրջանային հարթակ ստեղծելու Հայաստանի ձգտումները
Այդ առումով հարց է ծագում՝ ինչո՞ւ, օրինակ...
Ես ունեմ տվյալներ, որ 1,5 մլրդ դրամ վերադարձվելու է Սերժ Սարգսյանի եղբոր ընտանիքին պատկանող ընկերությանը. Թանդիլյան
Իր հերթին, խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ խորհրդարանը չի կարող չիմանալ՝ ում են վերադարձնում այդ միջոցները...
ՀՀ խորհրդարանը հավանություն է տվել Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծին
Ավարտվեց ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստը...