News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 17
USD
476.16
EUR
526.54
RUB
7.43
ME-USD
0.1
Տեսնել լրահոսը

Հայաստանը ԱՊՀ երկրների շրջանում Ռուսաստանի ամենամեծ պարտապաններից մեկն է: Ըստ ՌԲԿ-ի ՝ Հայաստանը զբաղեցնում է երրորդ տեղը ՝ 0,3 միլիարդ դոլար պարտքով:

Խոսքը 2015 թվականից Ռուսաստանի կողմից Հայաստանին ռուսական սպառազինություն  գնման  եւ հայկական ատոմակայանի շահագործման համար տրամադրվող վարկերի մասին է: Պորտալն այս տվյալները մեջբերում է վկայակոչելով  2018 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ ֆինանսների նախարարության տվյալները:

Առաջին տեղում Բելառուսն է: 2019 թվականի հունիսի 1-ի դրությամբ Բելառուսի պարտքը կազմում է 7,55 միլիարդ դոլար (ՌԲԿ-ին ցուցանիշը տրամադրել է Բելառուսի ֆինանսների նախարարությունը):

Ռուսաստանի բանկի համաձայն՝ Մինսկի պարտքը գրեթե չի փոխվել է 2018-ի վերջի համեմատությամբ, երբ այն կազմել էր 7,52 միլիարդ դոլար:

2012-ին ՌԴ-ին Բելառուսի պարտքը կրկնապատկվել է: Սակայն   2019-ի ամռանը Մոսկվան վերջին տարիների ընթացքում առաջին անգամ հրաժարվել է վերաֆինանսավորել բելառուսական պարտքի ներկայիս մասը (առաջին փոխվարչապետ Անտոն Սիլուանովը հունիսին ասում էր, որ Մոսկվան Մինսկից տնտեսական ինտեգրմանն ընդառաջ քայլեր է սպասում),  եւ Բելառուսը վարկ էր խնդրել Չինաստանից, ինչպես նաեւ ռուսական շուկայում ռուսական ռուբլիով պարտատոմսեր  տեղաբաշխել:

Չինաստանը Ռուսաստանից հետո Բելառուսի երկրորդ խոշոր վարկատուն է:

Ռուսաստանի երկրորդ պարտապանը Ուկրաինան է՝ մոտ 3.7 մլրդ դոլար պարտքով:

Կիեւը, Մոսկվայի կարծիքով, եվրապարտատոմսերով դեռեւս  3,075 միլիարդ դոլար է պարտք , որը 2013-ի դեկտեմբերին ձեռք էր բերել Ազգային բարեկեցության հիմնադրամը:

2015-ի դեկտեմբերին Ուկրաինայի նոր իշխանություններն  այդ արժեթղթերի հետ կապված դեֆոլտ էին հայտարարել՝ առանց վճարելու պարտքի հիմնական գումարը եւ վերջնական կտրոնը:

ՌԴ-ն Ուկրաինայի դեմ Անգլիայի դատարան էր դիմել (պարտատոմսերը կարգավորովում էին բրիտանական իրավունքով) եւ կողմերը մինչ այսօր դատավիճում են:

Ուկրաինան չի ընդունում ՌԴ-ի  նկատմամբ այդ պարտքը, կարծելով նախ, որ դրանք կոմերցիոն արժեթղթեր էին, այլ ոչ թե միջպետական վարկ, եւ երկրորդ՝ փորձելով ապացուցել, որ ՌԴ-ն ստիպել է թողարկել այդ պարտատոմսերը: Բայց Ռուսաստանի Ֆինանսների նախարարությունը կարծում է, որ դա երկկողմ միջկառավարական վարկ էր, եւ այն դեռ հաշվի է առնում  Ազգային բարեկեցության հիմնադրամի հաշվեկշռում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը ԱՊՀ-ում աշնանային էնոգաստրոնոմիական ճամփորդությունների թոփ-3-ում է
Հայաստանը էնոգաստրոնոմիկ ճամփորդությունների թոփ եռյակում է...
Բելառուսը կգլխավորի ԱՊՀ Վիճծառայությունների ղեկավարների խորհուրդը
Բիշքեկում տեղի է ունեցել ԱՊՀ Վիճծառայությունների ղեկավարների խորհրդի 60-րդ նիստը...
Ռուսաստանը չեղարկել է Հայաստանի նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի հետախուզումը
«2008 թվականին Երեւանում մարտի 1-ի գործով մեղադրվող Հարությունյանի նկատմամբ նյութերն ուսումնասիրելուց հետո որոշում է կայացվել չեղարկել նրա հետախուզումը ՌԴ տարածքում»…
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումը կմասնակցի «Մարտական ընկերակցություն-2019» զորավարժությանը
Հայ զինծառայողները կմասնակցեն ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ միավորված համակարգի զորքերի համատեղ միջոցառումների 2019թ…
Արտակ Դավթյանը Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ երկրների ԶՈՒ գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին
Այս մասին հայտնում է ՀՀ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը…
2021 թվականին ԱՊՀ զբոսաշրջության խորհրդի նիստը կանցկացվի Հայաստանում
Նիստի շրջանակներում քննարկվել է ԱՊՀ անդամ պետությունների՝ մինչեւ 2020 թվականն ընկած ժամանակահատվածում...