News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 27
USD
387.71
EUR
410.74
RUB
4.03
Տեսնել լրահոսը


Սա ազգային անվտանգության խնդիր է: Այս մասին այսօր` օգոստոսի 19-ին, լրագրողների հետ զրույցում փաստաբան Գեղամ Սիմոնյանը` անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործմանը:

«Մենք ունենք իշխանության սուրոգատ, էս տղեն ես բան չեմ ասում, միգուցե փորձում  ինչ-որ հարց լուծի, բայց ինքը շրջապատված է մարդկանցով, որոնք ոչինչ իրենցից չեն ներկայացնում: Սա է խնդիրը, վերջապես ուշքի եկեք, Հայաստանին Սահմանադրության փոփոխություն է պետք, Հայաստանին նոր ԱԺ է պետք, նոր իրավակարգ է պետք, կայուն  իրավակարգ է պետք»,-ասաց նա:

Փաստաբանի խոսքով, միայն այդ դեպքում երկիրը կզարգանա եւ ներդրողը կգա ու թող չվախեցնեն, որ ներդրողը Լիդիանի պատճառով չի գա. «Բոլոր ներդրողները հասկանում են Լիդիանը ով է, ինչ ընկերություն է, եւ օֆշորային սկանդալի մեջ ոչ ոք չի ուզում թաթախվի, եւ ոչ ոք չի ուզենա որեւէ կապ ունենա Լիդիանի հետ, կամ որեւէ հղում անի Լիդիանին, կամ Լիդիանի փորձին: Լիդիան ընկերությունն այսօր   կամա, թե ակամա, ինչ-որ մեկի մասնակցությամբ, միգուցե գործող նախագահի, որը խորհրդի անդամ էր: Մի խոսքով` էս ընկերությունը լոբբինգ է անում, ընկերության հետեւում կանգնած մարդիկ լոբբինգ են անում զուտ իրենց շահերի համար: Ազգային շահը երկրորդված է ժողովուրդ ջան: Սա ազգային անվտանգության խնդիր է, իրավական հարթության մեջ չի խնդիրը գտնվում»,-ասաց նա:

Փաստաբանն ասաց, որ ողջ Սահմանադրություն կեղծված է, որի  արդյունքում քաղաքացիներից խլել են բոլոր իրավունքները. «Հիմա դուք ինչ ունեք, միֆ է, դուք իրավունքներ չունեք, դուք իրավազուրկ եք բոլորդ, հասկացեք, պահանջեք վարչապետից, որ նոր Սահմանադրություն ընդունի անկախության հռչակագրի ոգուն ու տառին համպատասխան: Մենք վերջապես կունենանք ազգային  Սահմանադրություն, որպեսզի կարողանանք կերտել ազգային երկիր, մենք բանանային հանրապետություն չենք, մեզ էստեղ լիդիաներ պետք չեն: Մենք ունենք մարդկային շատ լուրջ ռեսուրս, մեզ պետք չեն էդ հանքերը որոնք ի վերջո Հայաստանը դարձնելու են պոչամբար: Մի տրվեք էս կեղծ փորձաքննությանը: Վերջապես հարց տվեք վարչապետին, թե ոնց Էլարդը հայտնեց այս փորձաքննության մեջ, որոնք ավելի քիչ գումարով ավելի բարձր արժանահավատ եզրակացություն կտային: Հարցրեք վարչապետին ինչ պատասխանատվություն են կրելու փորձաքննության անցկացրած փորձագետները, եթե  պարզվի, որ սխալ եզրակացություն են տվել»,- ասաց նա:

Փաստաբանի կարծիքով եթե Փաշինյանը ընտրություններ աներ նոր Սահմանադրությամբ, նման իրավիճակ չէր լինի:

«Եթե Նիկոլ Փաշինյանը քաջություն ունենար եւ ընտրություններին գնար նոր սահմանադրությամբ ապա սրանք չէին լինի: նա հետեւողական չեղավ, չփոխեց Սահմանադրությունը, նոր խաղի կանոններ չսահմանեց, իրավաքաղաքական գնահատական չտվեց անցյալին եւ դրա արդյունքում ունենք էն, ինչ որ ունենք, սա առաջին ծաղիկն է, հետեւանքներ շատ են լինելու: Եւ վերջապես ընտրել եք վարչապետին, մի հատ հարց տվեք, հարգելի վարչապետ, եթե դուք էսօր մի  հատ քնձռոտ օֆշորի հարց չեք կարողանում լուծել, Հայաստանի առաջ ծառացած են բազմաթիվ լուրջ, գլոբալ խնդիրներ, այդ թվում արցախյան հարցը, վաղը եթե ձեր վրա մի փոքր ճնշում  լինի, պարոնայք ի՞նչ եք անելու, բարձր ձայնով լացելո՞ւ եք: Եթե էսօր մի քնձռոտ Լիդիանի միֆ ճնշմանը չեք կարողանում դիմանալ` ոչ իրավաչափ, ոչ լեգիտիմ, անհեռանկար: Սարը հանձնող վարչապետը ժողովրդի անունից այլեւս խոսելու իրավունք չունի, նա այլեւս ոչ լեգիտիմ վարչապետ ա: Մի մարդ, ով պատրաստ է հանձնել հայրենիքը, իմ համար մեռած մարդ ա: Եթե որեւէ մեկը կարծում է, որ սենց Բաղրամյան 26-ի պատերից այն կողմ ծածկադմփոց են անելու հարցը, անցնելու ա, իրանք չարաչար սխալվում են: Էս ազգը ոտքի է կանգնել, էս ազգը չի հանձնվելու, էս ազգը պայքարող տեսակն է»,- ասաց նա:

Անդրադառնալով հանքի հետ կապված քրեական գործին` փաստաբանն ասաց, որ ՔԿ-ն գործը տանում են կարճման, այնինչ գործը ենթակա է վերանայման:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները, որի կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:

Ըստ այդ փորձաքննության արդյունքների՝ եզրակացության ընթացքում 16 կետ է նշվել, որոնք պահպանելու դեպքում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի:

Այս պահին Բաղրամյան 26-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ջերմուկցիներին հրավիրել է հանդիպման: Միաժամանակ Բաղրամյան-26-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը պաշտոնից ազատել է Արման Պետրոսյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արման Պետրոսյանն ազատվել է…
Հնդկաստանի դեսպանի հետ քննարկվել են ՀՀ-ում շինարարական ծրագրերին Հնդկաստանից աշխատուժի ներգրավման հնարավորությունները
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հյուրընկալել է...
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 26-ին, կազմել է…
Ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցությունը բյուջետային աջակցության ոլորտում
Կողմերը բարձր են գնահատել ձեւավորված ներկա հարաբերությունների բարձր…
2023-ի հունվար-օգոստոսին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10,4 տոկոս
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է 2023 թվականի հունվար-օգոստոսի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները...
Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 25-ին, կազմել է...
Ամենաշատ