News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ գործնական հարաբերություններ են. ցանկացած թերացում կամ ցանկացած բացթողում մատնանշվում է, բարձրաձայնվում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

Նրա խոսքով, վերջին իրադարձությունները՝ կապված Վանաձորում հողերի ու շինությունների ապօրինի զավթման գործընթացների հետ, քաղաքապետի աշխատանքը գնահատում է շատ ցածր. «Որովհետեւ վնասը հասցվել է համայնքին եւ համայնքապետը պետք է լինի առաջին մարդը, որը պետք է բարձրաձայնի դա եւ պետք է փորձի վերականգնել վանաձորցիներից խլած  տարածքներն ու շինությունները»:

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ Վանաձորի քաղաքապետը թերացել է այդ հարցում, մարզպետը պատասխանեց. «Վանաձորի քաղաքապետը ՀՀԿ անդամ է, գուցե ունի կաշկանդվածություն կամ ունի նույն ձեւի կլանային կամ խմբային մտածողություն»:

Տպել
Ամենաշատ