News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 23
USD
476.26
EUR
522.98
RUB
7.44
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Ամառային արձակուրդներին գրեթե բոլոր ծնողներն ունեն նույն մտածմունքը՝ ինչով զբաղվեն իրենց երեխաներն ամառային արձակուրդներին, երբ բակում ու լողավազանում չեն կամ ընկերների հետ արշավ չեն գնացել, պարզապես տանն են։ Չէ՞ որ ամառվա ամիսներին երեխաների ճիշտ զբաղվածությունը նպաստում է նրանց զարգացմանը, նոր հետաքրքրությունների բացահայտմանը եւ թարմ ուժերով դպրոց վերադառնալուն։ Շատ կարեւոր է, որ երեխաները հնարավորինս նոր հետաքրքրություններով խանդավառվեն, հանգստանան, բայց միաժամանակ չդադարեն սովորել։

Նաեւ՝ ինչպես անել, որ երեխաները հնարավորինս ճիշտ օգտագործեն համակարգիչը եւ առցանց նյութերը, ինչպես արդյունավետ եւ օգտակար համատեղեն տանը եղած ժամանակն ու «կախվածությունը» համակարգչից ու համացանցից։

Մենք փորձել ենք առանձնացնել մի քանի տարբերակ եւ ծնողներին առաջարկել առցանց հետաքրքիր զբաղմունքներ իրենց երեխաների համար։

1. Գրքեր։ Գիրք կարդալը թե՛ օգտակար է եւ թե՛ հետաքրքիր։ Կարդալով մենք զարգացնում ենք մեր մտահորիզոնը, ճանաչում նոր երեւույթներ եւ գոյություն ունեցող երեւույթներին այլ աչքով նայում։ Առաջարկում ենք մի քանի հարթակ, որտեղ երեխաները կարող են գիրք ընթերցել։

• Dasaran կրթական ծրագիր

• «Գրքամոլ» կայք

• Գրքասեր-օնլայն գրադարան

• ՀԱԱՀ գրադարան

• «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարան

2. Նոր լեզու սովորել։ Հայտնի ասացվածքն ասում է. «Որքան լեզու գիտես, այնքան մարդ ես»։ Կարելի է բացահայտել մեր մեջ ապրող մարդկանց՝ նրանց լեզուներն ուսումնասիրելով։ Ներքոբերյալ հարթակները տալիս են այդ հնարավորությունը։

• Duolingo

• «Քան» ակադեմիա

• Quizlet

• Memrise

3. Անցածը կրկնել, նոր նյութեր սովորել։ Ամառային արձակուրդներին երեխաները շատ հաճախ մոռանում են դպրոցում սովորած նյութերը, եւ հավելյալ կրկնության կարիք է առաջանում։ Այս հարթակների միջոցով երեխաները կարող են կրկնել իրենց սովորած նյութերը։

• «Քան» ակադեմիա

• ԻմԴպրոց

• Mathnet.am

4. Հետաքրքիր ֆիլմեր դիտել։ Չէ՞ որ ֆիլմերը տալիս են բազմաթիվ հարցերի պատասխաններ եւ «ստիպում» նոր հարցերի շուրջ մտածել։ Դե ի՛նչ, անցե՛ք հղումներով եւ գտեք ձեր երեխաներին հետաքրքրող ֆիլմերն ու տեսանյութերը։ • Mocak.am

• Common Sense Media

• Time Out

5. Արվեստներ։ Պետք չէ մոռանալ արվեստների մասին։ Ինչո՞ւ չիմանալ ավելին երաժշտության, նկարչության, ճարտարապետության, խեցեգործության եւ արվեստի մյուս ճյուղերի մասին։ Միգուցե հենց այդ ընթացքում բացահայտեք ձեր երեխաների տաղանդը։

• «Քան» ակադեմիա. երաժշտություն

• Բուն TV

• «Քան» ակադեմիա, հատուկ թեմաներ արվեստի պատմությունից

6. Շախմատ։ Այս խաղը ոչ միայն զարգացնում է երեխաների տրամաբանությունը, այլեւ օգնում կենտրոնանալու եւ մի շարք այլ հմտություններ զարգացնելու։

• Chess.com

7. Կրթական խաղեր։ Վերջին տարիներին բավականին լայնորեն տարածվել են առցանց խաղերը։ Կարեւոր է, որ այդ խաղերը լինեն ուսուցողական եւ պարունակեն կրթական բաղադրիչ։ Ձեր երեխաներին առաջարկեք կրթական խաղեր եւ հետեւեք նրանց առաջընթացին։

• Game-Game

Տպել