News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 42 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 62-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 16-ից 19-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 115 դեպք, այդ թվում՝ 4-ը նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 19, անձնական ունեցվածքի գողության 17, ծեծի 14, խարդախության 8, սպանության սպառնալիքի 7, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր աճեցնելու 5, ապօրինի ծառահատման եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4-ական, յուրացման կամ վատնման, թմրամիջոցի հայտնաբերման, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության ու սառը զենք կրելու 3-ական, սպանության, անձի առեւանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքի դիտավորությամբ վնասման, հարկերից խուսափելու, շորթման, որսագողության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, դիակը կամ թաղման վայրերն անարգանքի ենթարկելու, պատմության եւ մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, սպառողին խաբելու, տասնվեց տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, աշխատանքի պաշտպանության կանոնների խախտման, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, խաբեությամբ գույքի վնասման, ինքնասպանության հասցնելու ու երկաթուղային, օդային կամ ջրային տրանսպորտի երթեւեկության անվտանգության եւ շահագործման կանոնները խախտելու 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած եւ 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է՝ 2-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործությունների բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 եւ մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 42 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 62-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
Ապրիլի 24-ին` ժամը 00:15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել...
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
Ապրիլի 23-ին, ժամը 14:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Երեւանի Աշխատանքի հրապարակում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին
Ապրիլի 24-ին, ժամը 00:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի...
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը...
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում...
Ամենաշատ