News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Օգոստոսի 15-ին ժամը 3-ից 6-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանություն զանգահարած տարբեր քաղաքացիներ հայտնում էին, որ Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկի տերմինալներից մեկը կոտրել են, Մաշտոցի պողոտայի, Մոսկովյան փողոցի տերմինալներից գողություն են արել, վնասել են Աբովյան փողոցի տերմինալներից մեկը:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներն առաջին ահազանգը ստանալուն պես ձեռնարկեցին անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունները բացահայտելու եւ կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ:

Իսկ վերջին ահազանգից 10 րոպե անց ոստիկանները Աբովյան փողոցում հայտնաբերեցին մի երիտասարդի, եւ գողություններ ու գողության փորձեր կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին ոստիկանության Կենտրոնական բաժին: Պարզվեց նրա ինքնությունը՝ սարիթաղցի 24-ամյա բնակիչ էր:

Փաստի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ:

Երիտասարդը ձերբակալվել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Քննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գեղարոտ-Ծիլքար ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում
Մարտի 19-ին` ժամը 07:21-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության...
Ավտովթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին. Բախումից հետո «ՎԱԶ»-ում հրդեհ է բռնկվել. կա 4 զոհ. վիրավորի վիճակը ծանր է
Մարտի 19-ին, ժամը 05:40-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Եղբայրներով ծեծել են տաքսու վարորդին, վնասել մեքենան. Նրանցից մեկը դանակահարել է տաքսու կին ուղեւորին
Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ. կան ձերբակալվածներ...
Գորիսում 3 անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական…
Բերման ենթարկված հետախուզվողի մոտ ծալովի դանակ է հայտնաբերվել
ՆԳՆ ոստիկանության ՊԾ գնդի 4-րդ գումարտակի ծառայողները...
Աբովյանում երկու կողմից փակել են մեքենայի ճանապարհը, խմբով հարձակվել ու ծեծել վարորդին, կրակել նրա ուղղությամբ. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում շարունակվում...
Ամենաշատ