News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Փաստացի ստացվում է, որ ԱԺ այգու դարպասներն ավելի մեծ նշանակություն ունեն, քան Հայաստանի դատարանները, որոնք օրենքով պաշտպանված են, որոնք կարելի է շրջափակել, իսկ հանրային այգու դարպասները պետք է փակեն: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 19-ին, ԱԺ-ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց բնապահպան Աննա Շահնազարյանը:

Նրա խոսքով, ամեն ինչ արվում է, որ ցույց տան բռնություն, բռնի ձեռք. «Ամուլսարի դեպքում դա չի անցնի, որովհետեւ մեր պայքարը շատ հստակ է ու շատ իրավական»,-ասաց բնապահպանը:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման բովանդակությանը, Աննա Շահնազարյանն ասաց. «Վարչապետը հստակ ասել է, որ պատվիրված միջազգային ուսումնասիրությունը իրենց համար բավարար իրավական հիմք չէ ՇՄԱԿ թույլտվությունները չեղարկելու կամ նոր ՇՄԱԳ պահանջելու համար: Եվ որ ըստ այդ փաստաթղթերի որեւէ վտանգավոր ազդեցություն չի լինելու Սեւանա լճի վրա: Ես հայտարարեցի, որ դա այդ փաստաթղթերի ուղիղ խեղաթյուրում է, եւ չի կարելի մեզ ներկայացնել, թե մածունը սեւ է: Վարչապետը խեղաթյուրել է միջազգային փորձագետների զեկույցի հիմնական կարծիքը: Ինքը սխալ եզրակացություն է անում մի բան, որ այդտեղ գրված չի: Այդ փաստաթղթում գրված է, որ այդտեղ այնպիսի հոսքեր կան, որ «Լիդիանի» արած ՇՄԱԳ-ը թերագնահատել է այդ հոսքերը: Այդ փաստաթուղթը հստակ նշում է, որ «Լիդիանին» տրված թույլտվությունները տրվել են կեղծված, թերի, ոչ ճիշտ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վրա»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները, որի կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:

Ըստ այդ փորձաքննության արդյունքների՝ եզրակացության ընթացքում 16 կետ է նշվել, որոնք պահպանելու դեպքում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի:

Բաղրամյան 26-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության անդամների, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների, Ջերմուկ համայնքի ավագանու անդամների, Գորայք, Զառիթափ, Ջերմուկ համայնքների բնակիչների, կրթական և առողջարանային հաստատությունների ներկայացուցիչների, բնապահպանների հետ քննարկել է Ամուլսարի հանքի շահագործման հարցը: Միաժամանակ Բաղրամյան 26-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման:

Բողոքի ակցիայի մասնակիցներն ավելի ուշ ցանկացել են հանրային քննարկում անցկացնել ԱԺ այգում, սակայն նրանց դա թույլ չեն տվել: Քաշքշոց է սկսվել ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ, կան բերման ենթարկվածներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ