News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 02
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը


Այն, ինչ նախատեսվում էր, որ քննարկում լինի մասնագետների մասնակցությամբ, չեղավ: Այս մասին այսօր` օգոստոսի 19-ին, լրագրողներին ասաց փաստաբան Նազելի Վարդանյանը՝ Բաղրամյան 26-ում Ամուլսարի հարցով վարչապետի հետ քննարկումից հետո:

«Այն, ինչ նախատեսվում էր, որ քննարկում լինի մասնագետների մասնակցությամբ, չեղավ, չնայած հնարավորություն եղավ, որ մենք մեր պնդումները շատ արագ ներկայացնենք, բայց արդեն ոնց որ հարցը որոշված էր, որ ամեն ինչ պետք է արվի քրեական գործի սահմաններում: Քրեական գործը լրիվ դատավարության նորմերի խախտումով է արվում եւ «Էլարդի» այս ուսումնասիրության հիման վրա չի կարելի հայտարարել, որ այս գործը պետք է կարճվի»,- ասաց Վարդանյան` հավելելով, որ հայտարարություններ չի անի, կսպասի գործը կարճվի, հետո իր մասնագիտական հայտարարությունը կներկայացնի:

Հարցին, թե քննարկման ժամանակ ի՞նչ հստակ գնահատականներ հնչեցին հանքի շահագործման հեռանկարների մասով՝ Վարդանյանն ասաց. «Նույնիսկ իրենք էլ չեն հասկանում՝ ինչ են ասում: Մի նախադասությամբ ակնարկեց, որ նոր փորձաքննություն կլինի»:

Դիտարկմանը, թե վարչապետի մամուլի խոսնակը լրագրողներին ավելի վաղ հայտնել, որ  նոր փորձաքննության անհրաժեշտություն չեն տեսնում, փաստաբանը շեշտեց. «Պարոն վարչապետը հայտարարեց, որ նոր փորձաքննություն կլինի»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները, որի կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:

Ըստ այդ փորձաքննության արդյունքների՝ եզրակացության ընթացքում 16 կետ է նշվել, որոնք պահպանելու դեպքում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի:

Բաղրամյան 26-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության անդամների, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների, Ջերմուկ համայնքի ավագանու անդամների, Գորայք, Զառիթափ, Ջերմուկ համայնքների բնակիչների, կրթական և առողջարանային հաստատությունների ներկայացուցիչների, բնապահպանների հետ քննարկել է Ամուլսարի հանքի շահագործման հարցը: Միաժամանակ Բաղրամյան 26-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման:

Բողոքի ակցիայի մասնակիցներն ավելի ուշ ցանկացել են հանրային քննարկում անցկացնել ԱԺ այգում, սակայն նրանց դա թույլ չեն տվել: Քաշքշոց է սկսվել ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ, կան բերման ենթարկվածներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամուլսարի նախագծի օճառե պղպջակները
Հաշվի առնելով, որ Ամուլսարի զարգացման ծրագիրը առաջացնում է փորձագետների եւ հանրության ընդգծված բացասական արձագանքը, NEWS.am-ի թղթակիցը դիմեց իրավաբան, բնապահպան Նազելի Վարդանյանին․․․
ԵԱԶԲ-ն Ամուլսարի հանքավայրի նոր բնապահպանական փորձաքննություն է պատվիրել
Նախնական գնահատմամբ՝ փորձաքննության արդյունքները կհայտնվեն մինչեւ օգոստոսի վերջ․․․
Chaarat Gold ընկերությունը դադարեցրել է Lydian Armenia-ի գնման բանակցությունները
Ընկերությունը չի կարողանում համաձայնեցնել ձեռքբերման կառուցվածքը հատկացված ժամկետում...
Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ անպատասխան հարցեր. Թադեւոս Ավետիսյան
ՀՀ կառավարության պատասխանատուն հայտարարում է նաև․ հանքի շահագործումը Հայաստանի Հանրապետության ՀՆԱ-ն կավելացնի տարեկան…
Ամուլսարում հանք շահագործելու կառավարության որոշումն ապօրինի է, կարճատես, անպատասխանատու, արկածախնդիր. հայտարարություն
Ավելի քան երկու տասնյակ ՀԿ-ներ ու անհետներ արածել են հայտարարություն…
Ամուլսարի հանքի շահագործումը նախատեսված է 2024 թվականի ընթացքում
Առայժմ հայտնի չէ նաեւ, թե ե՞րբ է «Լիդիան Արմենիա» ընկերությունը նախատեսում սկսել հանքի շահագործումը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ