News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 22
USD
476.13
EUR
525.98
RUB
7.47
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Հայաստանում իշխանության կրողը ժողովուրդն է եւ քանի դեռ ժողովուրդն ասում է՝ ոչ, Ամուլսարի հանքը չպետք է շահագործվի: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 19-ին, ԱԺ-ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Մենք ասում ենք ժողովրդի իշխանություն, հետեւաբար ժողովրդի կարծիքը պետք է հաշվի առնվի: Այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Այսօր իշխանությունը նաեւ ասում է, որ ունենք մեկ իշխանություն, դա ժողովուրդն է, եւ պետք է հաշվի նստել ժողովրդի դիրքորոշման հետ»,-հայտարարեց Զոհրաբյանը:

Քաղաքացիներից մեկն ընդհատեց Նաիրա Զոհրաբյանին՝ նշելով, որ հիմա այստեղ խոսելու փոխարեն ավելի ճիշտ կլիներ, որ նախկին իշխանությունների ժամանակ ժողովրդի կարծիքը հաշվի առնեին եւ թույլ չտային, որ հանքի շահագործման գործընթաց սկսեն. «Հիմա եկել ցույց եք տալիս, թե իբր ժողովրդի կողքին եք, էն ժամանակ թույլ չտայիք: Հիմա ժողովուրդն իր կարծիքն ասում է եւ դուք այստեղ տեղ չունեք, գնացեք: Դուք եք թույլ տվել, որ այդ հանքը սկսի շահագործվել, նախկին հանցավոր իշխանության մաս կազմելով»:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ են եւ այգին պետք է բաց մնա. «Բա որ ժամանակին այգին բացում էինք, ասում էիք՝ այգին ձերն է, բա ո՞նց եղավ, որ այս պահին այգին իրենցը չի»: Նա հիշեցրեց, որ հոկտեմբերի 2-ին, ցուցարարները պաշարել էին ԱԺ շենքը. «Մի քանի տասնյակ մարդ մագլցում էին պատուհաններով՝ հաշվեհարդար տեսնելու պատգամավորների հետ օրենքի նախագծի համար: Հիմա ինձ ասացին, որ փետրվարին եղել է ՀՀ նախագահի որոշումը, որ նման ֆորսմաժորային իրավիճակներում այգի մուտք գործելու իրավունք չկա»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամուլսարի հանքի շահագործմանը փայլուն եմ վերաբերվում. Խաչատուր Սուքիասյան
Կա՛մ էնպես անի, որ հետո Ամուլսարը իրեն պատվերներ տա, կա՛մ մեր պետությանը ցանկությունների շրջանակ, որ պետությունը ստիպված լինի եւս երկրորդ կամ երրորդ պատվերն իրենց տա...
Չեմ կարծում, թե կառավարությունը Ամուլսարի շահագործման մասով արդեն ունի որոշում. Մհեր Գրիգորյան
Բնականաբար կան որոշակի դրական տնտեսական էֆեկտներ, չեն կարող չլինել, բայց նորից եմ ասում, միայն տնտեսական մասը նայել եւ դրա հիման վրա որոշում կայացնելը բավարար չէ...
Թող չփորձեն նոր սերնդին նույնպես պատերազմով վախեցնել. Լեւոն Գալստյան
«Ցավոք, ինչ-ինչ պատճառներով չեն ուզում տեսնել փաստերը…»
Ամուլսարի պաշտպանները երգում են Երեւանի կենտրոնական հրապարակում
Մոտեցել են կառավարության շենքին՝ կարգախոսեր վանկարկելով…
Ամուլսարի պաշտպանները սկսել են Երեւանի փողոցներով երթը
Երթի մասնակիցներին ուղեկցում են թմբուկահարները...
Երեւանում մեկնարկել է հանրահավաք՝ ի պաշտպանություն Ամուլսարի
Հանքի շահագործման թույլտվությունը տրվել է խախտումներով…