News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 27
USD
387.71
EUR
410.74
RUB
4.03
Տեսնել լրահոսը


Քիչ առաջ ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ, որի օրակարգում Ամուլսարի հանքի շահագորման հարցն էր:

Հանդիպումից հետո ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ հանդիպմանը վարչապետը ներկայացրեց այսօր առավոտյան Բաղրամյան 26–ում տեղի ունեցած հանդիպման արդյունքները. «Կարծում եմ օրվա ընթացքում վարչապետը  հանդես կգա հայտարարությամբ ուղիղ եթերով»,-ասաց նա:

Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է. «Այսօր առավոտվանից արդեն երեք քննարկում ենք արել Ամուլսարի հարցով: Լսել եմ բոլոր փաստարկներն ու հակափաստարկները: Իմ եզրակացության վերաբերյալ երեկոյան հանդես կգամ հայտարարությամբ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները, որի կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:

Ըստ այդ փորձաքննության արդյունքների՝ եզրակացության ընթացքում 16 կետ է նշվել, որոնք պահպանելու դեպքում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի:

Բաղրամյան 26-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության անդամների, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների, Ջերմուկ համայնքի ավագանու անդամների, Գորայք, Զառիթափ, Ջերմուկ համայնքների բնակիչների, կրթական եւ առողջարանային հաստատությունների ներկայացուցիչների, բնապահպանների հետ քննարկել է Ամուլսարի հանքի շահագործման հարցը:

Միաժամանակ Բաղրամյան 26-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման:

Բողոքի ակցիայի մասնակիցներն ավելի ուշ ցանկացել են հանրային քննարկում անցկացնել ԱԺ այգում, սակայն նրանց դա թույլ չեն տվել: Քաշքշոց է սկսվել ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ, կան բերման ենթարկվածներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամուլսարի նախագծի օճառե պղպջակները
Հաշվի առնելով, որ Ամուլսարի զարգացման ծրագիրը առաջացնում է փորձագետների եւ հանրության ընդգծված բացասական արձագանքը, NEWS.am-ի թղթակիցը դիմեց իրավաբան, բնապահպան Նազելի Վարդանյանին․․․
ԵԱԶԲ-ն Ամուլսարի հանքավայրի նոր բնապահպանական փորձաքննություն է պատվիրել
Նախնական գնահատմամբ՝ փորձաքննության արդյունքները կհայտնվեն մինչեւ օգոստոսի վերջ․․․
Chaarat Gold ընկերությունը դադարեցրել է Lydian Armenia-ի գնման բանակցությունները
Ընկերությունը չի կարողանում համաձայնեցնել ձեռքբերման կառուցվածքը հատկացված ժամկետում...
Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ անպատասխան հարցեր. Թադեւոս Ավետիսյան
ՀՀ կառավարության պատասխանատուն հայտարարում է նաև․ հանքի շահագործումը Հայաստանի Հանրապետության ՀՆԱ-ն կավելացնի տարեկան…
Ամուլսարում հանք շահագործելու կառավարության որոշումն ապօրինի է, կարճատես, անպատասխանատու, արկածախնդիր. հայտարարություն
Ավելի քան երկու տասնյակ ՀԿ-ներ ու անհետներ արածել են հայտարարություն…
Ամուլսարի հանքի շահագործումը նախատեսված է 2024 թվականի ընթացքում
Առայժմ հայտնի չէ նաեւ, թե ե՞րբ է «Լիդիան Արմենիա» ընկերությունը նախատեսում սկսել հանքի շահագործումը...
Ամենաշատ