News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 24
USD
512.31
EUR
608.83
RUB
6.75
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

«Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը յուրացրել է առանձնապես խոշոր չափի գումար և սնունդ։ Քննչական կոմիտեից NEWS.am–ին հայտնում են, որ  ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափի յուրացում և խոշոր չափի խարդախություն կատարելու դեպքը:

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից կատարված չարաշահումների դեպքերի առթիվ 2017թ.-ի նոյեմբերի 16-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, որով նախաքննությունը կատարվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում:

 Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից պաշտոնեական դիրքը օգտագործելով յուրացում և խարդախություն կատարելու դեպքեր:

Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՊՈԱԿ-ի տնօրենը, 1994 թվականի հոկտեմբերի 24-ից մինչև 2017 թվականի մայիսի 15-ը զբաղեցնելով «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, կանոնադրությամբ ունենալով ՊՈԱԿ-ի գույքը, այդ թվում նաև ֆինանսական միջոցները տնօրինելու լիազորություն, իր աշխատանքային գործունեության՝ 2015թ., 2016թ. և 2017թ. առաջին կիսամյակի ընթացքում, աշակերտներին հատկացվող սնունդը օրենքով սահմանված կարգով նախատեսված չափաբաժիններից ավել նրանց տրամադրելու, ինչպես նաև մի խումբ աշխատակիցներին դպրոցի ճաշարանում սնվելու հնարավորություն ընձեռնելու պատրվակով պաշտոնեական գրություններում աշակերտների ընդհանուր քանակի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություն մտցնելով՝ դպրոցում գիշերող աշակերտների քանակը ներկայացնելով փաստացի գիշերող աշակերտների քանակից ավել, պետական բյուջեից ստացել է սննդի համար նախատեսված ավել ֆինանսավորում և ձեռք բերել համապատասխան սնունդ, ապա՝ նույն ժամանակահատվածում, դպրոցի տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալի օժանդակությամբ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ դպրոցի պահեստից դուրս գրվող սննդամթերքի ճաշացանկ-պահանջագրերում հաշվառել է փաստացի դպրոցում չգիշերող թվով 27 աշակերտների, այդ կերպ հիշյալ աշակերտների անվամբ իրեն վստահված դպրոցի պահեստից պաշտոնեական կեղծիք կատարելով ելքագրել և վատնման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 5.425.049 ՀՀ դրամ արժողությամբ սնունդ:

Բացի այդ, օգտագործելով պաշտոնեական դիրքը, խարդախությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նույն ՊՈԱԿ-ի մի խումբ աշխատակիցների աշխատավարձի բանկային պլաստիկ քարտերից 2008 թվականի նոյեմբերից մինչև 2017 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում կանխիկացրել է փոխանցված աշխատավարձի, արձակուրդայինների և խրախուսանք-հավելավճարների գումարները, խաբեությամբ՝ փոխանցված գումարների իրական չափի մասին չհայտնելով նրանց, կանխիկացված գումարներից նրանց առձեռն հատկացրել է մի մասը, իսկ մնացած՝ առանձնապես խոշոր չափերով 9.956.831 ՀՀ դրամ գումարը խարդախությամբ հափշտակել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝«Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2-րդ կետերով (2 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Դպրոցի տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալին մեղադրանք առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:  Նրա նկատմամբ  որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին :

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավտովթար՝ Գյումրիում․ 2 հոսպիտալացվածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորները (Արմենակ Հ․, ծնված 1992 թ․ եւ Արկադի Վ․, ծնված 1991 թ.) տեղի ուժերով…
«Վերադարձրեք ստացած զենքը» ՊՆ ռազմական ոստիկանության հայտարարությունը
Հիշեցում. ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` ապօրինի կերպով պահվող զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր…
Նորագավիթի 13-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ 3 մարտական հաշվարկ
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ...
Արեւմտյան Ավստրալիայում տղամարդը մահացել է շնաձկան հարձակման հետեւանքով
Այս տարի շնաձկների հարձակումներից զոհվածների թիվն Ավստրալիայում ամենաբարձրն է 1929 թվականից հետո․․․
Երեւան-Արտաշատ ճանապարհին Hyundai Accent-ը բախվել բետոնե արգելապատնեշին եւ շրջվել․ 2 մարդ հոսպիտալացվել է
Պարզվել է, որ «Hyundai Accent» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Աբրահամ Շ․, ծնված 2000 թ․) դուրս է եկել ճանապարհի…
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար․ կան տուժածներ
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ…