
Մոգո ՈՒՎԿ-ն առաջին և միակ վարկային կազմակերպությունն է, որը հանդիսանում է Fitch միջազգային վարկանշային գործակալության կողմից վարկանշված խմբի անդամ:
Fitch միջազգային վարկանշային գործակալությունը ՄՈԳՈ ֆինանսական խմբին շնորհել է կարճաժամկետ թողարկողի դեֆոլտի B վարկանիշ և երկարաժամկետ թողարկողի դեֆոլտի B- վարկանիշ: Մոգոյի վարկանիշը պայմանավորված է ընկերության կայուն եկամտաբերությամբ, պարտատոմսերի տեղաբաշխմամբ և համապատասխան փորձով ղեկավարների առկայությամբ:
Մոգոյի պարտատոմսերը ցուցակված են Ֆրանկֆուրտի ֆոնդային բորսայում՝ 100 մլն եվրոյի չափով: Մոգոն միջոցներ է ներգրավվում նաև եվրոպական հեղինակավոր Մինթոս ֆինանսական հարթակի միջոցով:
Նշենք, որ խումբը գործունեություն է ծավալում Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի 19 երկրներում՝ ունենալով ընդհանուր 215 մլն եվրո ակտիվներ: Հայաստանում Մոգոն գործունեություն է ծավալում արդեն երկու տարի, վաճառքի ավելի քան 300 կետերի միջոցով՝ դառնալով մանրածախ վարկավորման առաջատարներից: