News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կինը՝ Սառա Նեթանյահուն, սկանդալ է սարքել Կիեւում ինքնաթիռում այն պատճառով, որ օդաչուն բարձրախոսով չի ողջունել իրեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ուկրաինական ԶԼՄ-ներին:

Բենյամին Նեթանյահուն այցով գտնվում է Ուկրաինայում Իսրայելում ընտրություններից մոտ մեկ ամիս առաջ, որոնց նախաշեմին կառավարության ղեկավարը ձգտում է աջակցություն ստանալ նախկին ԽՍՀՄ պետությունների մեծ համայնքներից: Նա կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ եւ հարգանքի տուրք կմատուցի Բաբի Յարում Հոլոքոստի զոհերի հիշատակին:

The Jerusalem Post-ի հաղորդմամբ՝ Իսրայելի վարչապետի կինը զայրացած գնացել է դեպի օդաչուների խցիկ, սակայն նրան թույլ չեն տվել ներս մտնել: Որոշ ժամանակ անց օդանավի անձնակազմի հրամանատարը կրկին դիմել է բարձրախոսով եւ այս անգամ ողջունել Սառա Նեթանյահուին:

Վարչապետի գրասենյակում հայտնել են, որ «թյուրիմացություն է տեղի ունեցել, որն անհապաղ շտկվել է, եւ օդաչուն կրկին ողջունել է ըստ ծրագրի»: Նեթանյահուի շրջապատում դեպքի մեկնությունը «խեղաթյուրում» են անվանել:

Եվս մեկ անսովոր իրավիճակ է առաջացել, երբ վարչապետը կնոջ հետ ժամանել է Ուկրաինա:

«Ուկրաինսակայա պրավդա»-ի հաղորդմամբ՝ օդավանակայանում իսրայելցի հյուրերին ողջունել են ազգային հագուստներով եւ կարավայով աղջիկները: Նեթանյահուն կտրել է հացի կտորն ու կերել, եւս մեկը տվել կնոջը: Սառան վերցրել է հացն ու մանրացրել՝ գցելով գետնին:

Ուկրաինայի նախագահի գրասենյակն արդարացրել է Սառա Նեթանյահուի արարքը՝ նշելով, որ այդ դեպքը չի կարող «ստվերել Իսրայելի վարչապետի այցի կարեւորությունը, որը տեղի է ունեցել 20 տարվա մեջ առաջին անգամ եւ կարեւոր քայլ է դեպի տնտեսական, կրթական, մշակութային եւ այլ ոլորտներում հարաբերությունների զարգացում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ