News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 19
USD
478.95
EUR
518.37
RUB
7.51
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միությունում բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագրի նախագիծը պետական գնումների իրականացման դեպքում պատրաստ կլինի մինչեւ 2020թ. հուլիսի 1-ը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ փաստաթուղթը թույլ կտա ԵԱՏՄ պետությունների բիզնեսի համար հավասար պայմաններ ապահովել պետական գնումների ոլորտում ազգային ռեժիմի իրականացման դեպքում:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը նախագծի իրականացման համար դիմել է ՌԴ կառավարությանը՝ խնդրանքով փոփոխություններ մտցնել օրենսդրությունում, որոնք նախատեսում են Եվրասիական Զարգացման բանկի եւ Միջպետական բանկի բանկային երաշխիքների օգտագործում: Եվրասիական տնտեսական հանձնաժողովում կարծում են, որ դա թույլ կտա «կանխել միութենական պետությունների ձեռնարկատերերի իրավունքների սահմանափակումը, որոնք ցանկանում են մասնակցել Ռուսաստանում անցկացվող գնումներին»:

Այդպիսով, ԵԱՏՄ մասին պայմանագիրը նախատեսում է միության երկրների օրենսդրությունում պետական գնումների մասնակցության համար հայտերի ապահովման առնվազն 2 միջոցի առկայություն, որոնցից մեկը բանկային երաշխիքն է:

ՌԴ օրենսդրության համաձայն՝ բանկերը, որոնք  պետական գնումների նպատակով բանկային երաշխիքների իրավունք են տրամադրում, պետք է ներառվեն հատուկ ցուցակում, որը կազմել է ՌԴ ֆիննախը եւ ունենան համապատասխան վարկանիշ՝ տրված վարկանիշային գործակալությունների կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մհեր Գրիգորյանը մասնակցում է ԵԱՏՄ 2020-2025թթ ռազմավարության շուրջ աշխատանքային քննարկումներին
Այսօրվա խորհրդակցությանը նախորդել են երկօրյա փորձագիտական քննարկումներ․․․
ԵՏՄ-ին անդամակցելուց ի վեր Հայաստանն ավելի քիչ է վճարել միասնական բյուջե, քան ստացել է. Ներսիսյան
Նրա խոսքով` Հայաստանը ԵՏՄ միասնական բյուջեից ավանդաբար 1.22 տոկոս է ստանում, եւ անցած տարի պատկերը չի փոխվել...
ՀՀ իշխանությունները այլեւս չեն կարող ԵՏՄ-ում քննարկել երկիր ներկրվող ավտոմեքենաների արտոնությունները․ փոխվարչապետ
Սակայն այստեղ ոչ մի արտադրություն չկա, այլ կա միայն վերավաճառք․․․
Սերբիան հույս ունի մոտ ժամանակներս վավերացնել ազատ առեւտրի մասին ԵԱՏՄ-ի հետ համաձայնագիրը
«Ազատ առեւտրի մասին Եվրասիական տնտեսական միության եւ Սերբիայի միջեւ համաձայնագրի վավերացումը մեծ նշանակություն ունի...
Փաշինյանը և Միխայիլ Մյասնիկովիչը քննարկել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են մինչև 2025 թվականը նախատեսված Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղություններին…
Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նորընտիր նախագահին
ԱԺ նախագահն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի գլխավորած պատվիրակությանը…
Ֆոտոռեպորտաժներ