News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մարտի 26-ին ընդունել է ՌԴ պետական դումայի «Ռուսաստան-Հայաստան» պատգամավորական բարեկամության խմբի պատվիրակությանը եւ «Միացյալ Ռուսաստան» կուսակցության «Երիտասարդ գվարդիա» շարժման ներկայացուցիչներին, ովքեր այսօր Երեւանում ներկա են գտնվելու Հայաստանի եւ Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների խաղին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդման գործում Սարգսյանը կարեւորել է միջխորհրդարանական համագործակցությունը` ընդգծելով հատկապես պատգամավորական բարեկամության խմբերի մեծ դերը: Նշելով, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը շարունակաբար խորանում  եւ ամրապնդվում է երկրների նախագահների շփումների եւ տարբեր մակարդակի  փոխայցելությունների ու հանդիպումների արդյունքում, Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ խորհրդարանականներին` իրենց ամենօրյա աշխատանքով երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդմանը նպաստելու համար:

«Մենք պետք է սերնդե-սերունդ մեր երիտասարդներին  փոխանցենք այդ բարեկամությունը, ինչը մեր ավագ սերունդն արել է մեզ համար»,-ասել է նախագահը` նկատի առնելով, որ հանդիպմանը ներկա են նաեւ իրենց հայ ընկերների հետ համագործակցության ծրագրեր նախաձեռնած  «Երիտասարդ գվարդիա» շարժման ներկայացուցիչները:

Հանրապետության ղեկավարը նշել է, թե հաճելի է, որ ՌԴ խորհրդարանականների այցը մեր երկիր համընկել է երկու երկրների ֆուտբոլի ազգային հավաքականների խաղի օրվան, որը, Նախագահի համոզմամբ,   կվերծավի բարեկամության տոնի:

«Կարեւորն այն է, որ մեր բոլոր սպորտային մրցույթները միշտ վերածվել են բարեկամության տոնի, եւ վստահ եմ, որ այս խաղն էլ այդպիսին կլինի: Բնական է, դուք կերկրպագեք Ռուսաստանի հավաքականին, մենք` մեր հավաքականին, հուսալով, որ կհաղթի բարեկամությունը»,-ասել է նախագահը:

Հանդիպման ավարտին ՌԴ պատվիրակության անդամները նախագահ Սերժ Սարգսյանին նվիրել են իրենց ազգային հավաքականի ֆուտբոլիստների ստորագրություններով ֆուտբոլի գնդակ` ընդգծելով, որ խաղի ցանկացած ելքի դեպքում, իհարկե, հաղթելու է բարեկամությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյանը՝ Զատուլինին
Ռուսական զինված ուժերի դուրսբերումը Ղարաբաղից վերջին կետն է դնում “i”-ի վրա։ Նույնիսկ հաշվի առնելով Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի խնդիրները...
Զախարովա. Արևմուտքը Հայաստանը դիտարկում է որպես գործիք, որի հետ կխաղա, հետո կլքի
Միևնույն ժամանակ, մենք չենք զարմանա, եթե պարզվի, որ Building Armenia’s Defence and Security Resilience  փաստաթղթում շարադրված ծրագրերը, որոնք ենթադրում են ռուս սահմանապահների ռուսական ռազմակայանի...
Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան
Ըստ տարածված տեղեկությունների, ռուսական խաղաղապահ ուժերը դուրս են բերվում Արցախից։ Զորաշարժը տեղի է ունենալու (ունենում) Ադրբեջանի տարածքով...
Ամենադրամատիկ իրադարձությունները կարող են տեղի ունենալ. Կռիլովը չի բացառել ռուսական բազայի դուրսբերումը Հայաստանից
Ըստ ամենայնի, այս ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում»,- NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում նշեց...
Նախարար. Հայաստանը չի ձգտում անջատել ռուսաստանյան հեռուստաալիքները
Նախարարությունը հեռուստատեսային հաղորդումները փակելու խնդիր չի դրել
«Հրապարակ». «Արմենալը» չի փակվի
Տեղեկացանք, որ մեր հրապարակումից հետո ՀՀ կառավարությունը սկսել է զբաղվել այս հարցով, եւ էկոնոմիկայի...
Ամենաշատ