News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 17
USD
476.16
EUR
526.54
RUB
7.43
ME-USD
0.1
Տեսնել լրահոսը

Մարտի մեկի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների վերաբերյալ գործը Վերաքննիչ դատարանի որոշումից երկու ամիս անց մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին: Այս մասին NEWS.am–ին հայտնեցին Բարձրագույն դատական խորհրդի լրատվական ծառայությունից: Նշենք, որ Աննա Դանիբեկյանն այն դատավորն է, որը քննել է  Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրա պաշտպանի բողոքը և արձանագրել Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախատումը։

Քոչարյանի և մյուսների գործն ի սկզբանե եղել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթում, սակայն մեկ ամիս առաջ նրա լիազորությունները դադարեցվել են, քանի որ ՀՔԾ–ում քննվող քրեական գործով նրան մեղադրանք է առաջադրվել  պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ 

Հիշեցնենք, որ հունիսի 20–ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, առանց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների առարկությունները լսելու, որոշում կայացրեց հեռանալ խորհրդակցական սենյակ բողոքների վերաբերյալ որոշումներ կայացնելու։ 5 օր անց Դանիելյանը որոշեց կալանավորել Արցախի նախկին եւ ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանին, իսկ նրա եւ մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել եւ գործն ուղարկել նոր քննության։

Այս գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ  Արմեն Գևորգյանը։ Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ: Այս գործով կալանքի տակ է միայն Ռոբերտ Քոչարյանը։ Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի նկատմամբ, որպես փախանման միջոց է ընտրված՝ չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Խաչատուրովի նկատմամբ՝ գրավը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կսկսվի նոր կազմակերպված շարժում, եթե վաղը Քոչարյանն ազատ չարձակվի. Past
Քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ պատրաստվում են սկսել նոր շարժում՝ հիմնադրելով «Ռոբերտ Քոչարյանի ազատության կոմիտե»...
Ի՞նչ սպասելիքներ կան Քոչարյանի գործով դատավորի վաղվա որոշումից. Վահե Հովհաննիսյանի հոդվածը
Քաղաքական զարգացումների տեսակետից էական փոփոխություններ չեն լինի...
«Իշխանությունը ստոր կեղծիքների է դիմել». Լեւոն Քոչարյանը տեսանյութ է հրապարակել
Իսկ իմ «վերսիան» այն է, որ մարտի 1-ին ցուցարարների ղեկավարների հրահանգով դիտավորությամբ սպանվել է...
Խախտվել է Ռոբերտ Քոչարյանի ՀՀ սահմանադրության 27 հոդվածով սահմանված անձնական ազատության իրավունքը. փաստաբան
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի տնօրեն Սեդրակ Ասատրյանը...
ՍԴ-ն հրապարակել է դատավորներ Արմեն Դիլանյանի և Ֆելիքս Թոխյանի հատուկ կարծիքները՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումների վերաբերյալ
Ըստ Թոխյանի՝ այս գործով Սահմանադրական դատարանն անելիք չուներ, քանի որ խնդրի լուծումն ամբողջովին օրենսդիր մարմնի տիրույթում է...
Այդ հարվածն ուղղված էր Տեր-Պետրոսյանին, Փաշինյանին եւ բոլոր սադրիչներին. Արամ Հարությունյան
Անընդհատ ասացին՝ «թուրք ես» սկզբից ռեակցիա չեմ տվել…