News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 23
USD
476.26
EUR
522.98
RUB
7.44
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Կառավարությունը հրաժարվում է տրամադրել և հրապարակել Հայաստանի ինստիտուցիոնալ համակարգի կաթվածահար վիճակի և ձախողված լինելու մասին Նիկոլ Փաշինյանի կողմից գաղտնազերծված փաստաթուղթը՝ հիմնավորելով այն գաղտնիությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը՝ եզրակացնելով, որ այդպիսի փաստաթուղթ իրականում գոյություն չունի։

Նրա գրառման մեջ, մասնավորապես, ասված է․

 «Փաստորեն ես ճիշտ էի, իսկ Նիկոլը սխալ. ոչ մի գաղտնի փաստաթուղթ գոյություն չունի։

Կառավարությունը հրաժարվում է տրամադրել և հրապարակել Հայաստանի ինստիտուցիոնալ համակարգի կաթվածահար վիճակի և ձախողված լինելու մասին Նիկոլ Փաշինյանի կողմից գաղտնազերծված փաստաթուղթը՝ հիմնավորելով այն գաղտնիությամբ։

Ախր հիմա ոնց չասես, իյա իրո՞ք։

Երկաթյա, բայց իրականում թավշյա տրամաբանությամբ, փաստաթղթի անունն ու բովանդակությունը հրապարակվում է վարչապետի կողմից, իսկ փաստաթուղթը մնում է գաղտնի։

Պարոն Փաշինյան, վերջապես, գոնե մեկ անգամ, համարձակություն գտեք Ձեր մեջ և մեր քաղաքացիներին խոստովանեք, որ ստել եք, հորինել եք, այդպիսի գաղտնի զեկույց գոյություն չունի։

Իսկ եթե, ինչպես դուք եք պնդում, Հայաստանի ինստիտուցիոնալ համակարգը փաստացի ձախողված է և գտնվում է կաթվածահար վիճակում, ապա դրա համար գոյություն ունի միայն մեկ պատասխանատու անձ և այդ անձը Դուք եք»։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 5-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր, որ իր ձեռքի տակ է դեռեւս 2014 թվականին պատրաստված մի փաստաթուղթ, որի բովանդակությանը ծանոթանալիս պարզ է դառնում, որ «երկրում պետական ինստիտուտները կաթվածահար են եւ ինստիտուցիոնալ առումով մեր երկիրն ամբողջությամբ ձախողված է»։

Տպել