News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 01
USD
488.58
EUR
573.93
RUB
6.32
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Վարչապետը նշեց, որ այս պայքարի մեջ ներգրավված մարդիկ ունեն օբյեկտիվ ու սուբյեկտիվ շահեր, բայց իր դիրքորոշումը տարբերվում է նրանով, որ ինքը բացառապես հանդես է գալիս Հայաստանի հավասարակշռված շահերի դիրքերից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանի այդ խոսքը համարելով մեծ վիրավորանք։

Նրա գրառումը՝ ստորեւ․

«Վարչապետի ելույթի վերջին 2 րոպեի մասին չեմ կարող չխոսել։

Երկար է, բայց իմ համար կոնցեպտուալ առումով հիմնաքարային։

Վարչապետը նշեց, որ այս պայքարի մեջ ներգրավված մարդիկ ունեն օբյեկտիվ ու սուբյեկտիվ շահեր, բայց իր դիրքորոշումը տարբերվում է նրանով, որ ինքը բացառապես հանդես է գալիս Հայաստանի հավասարակշռված շահերի դիրքերից։

Ես այստեղ չեմ հասկանում, իսկ ես այսօր իմ ընկերների հետ ո՞ւմ շահերից էի հանդես գալիս կամ հեղափոխության օրերին, որ պայքարում էինք նախկին ռեժիմի դեմ, այդ ժամանակ ո՞ւմ շահերն էինք պաշտպանում։

Արտահայտությունների մեջ պետք է լինել զգույշ ու ուշադիր, իմ համար այս խոսքերի մեջ կա մեծ վիրավորանք։

Այն որ ջրերը շատ են կեղտոտվել, փաստ է, այն որ մեդիան լի է աղբով մարդկանց ապակողմոնորշելու և մոլորեցնելու համար, ևս բացահայտ է, այն որ լիքը մարդ ու առաջինը նախկին ռեժիմի հետ ինչ-որ կապ ունեցողները ուրախանում են բոլոր ձախողումներով, բոլորս գիտենք, բայց այն որ վարչապետը իր ելույթի ժամանակ կնպաստի անորոշ ու կասկածներով լի մթնոլորտի աճին, շատ ցավալի է։

Եթե ինչ-որ մարդկանց մեղադրում եք ինչ-որ կազմակերպությունների հետ կապի մեջ լինելու համար, նախ բարի եղեք նշելու, թե ինչ կապի մասին է խոսքը ու կոնկրետ տվեք անուններ, թե՛ այդ մարդկանց, թե՛ այդ կազմակերպությունների։ Թե չէ այդ խոսքերը ուղղակի նմանվում են բամբասանքի ու կարող են կասկածներ գցել իրար հետ պայքարող մարդկանց շրջանակներում։

Հեղափոխությունը եկավ ապացուցելու, որ միլիոնավոր մարդկանց շահը ազգայինն էր ու պետականը, ու հիմա վերցնել ու վերակենդանացնել ազգի ներքին անինքավստահությունը, որն է՝ առանց սեփական նեղ անձնական շահի ոչ մեկ ոչինչ էլ չի անի, ուղղակի ծանր հարված է հեղափոխությանը»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այդ քաղաքացու շուրթերով խոսել է «Լիդիանը». Սամսոնյանն արձագանքում է գնդեվազցիների մեղադրանքներին
Մենք որպես ԱԺ պատգամավորներ որեւէ լիազորություն չունենք հանքի շահագործման հարցում, այդ լիազորությունը…
Ամուլսարը չունի ոչ մի շոշափելի բնապահպանական խնդիր. Բնակիչների նամակը՝ ԱԺ պատգամավորներին
Ընդամենը երկու տարի առաջ մեր համայնքներում բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքի հնարավորություն ունեինք։ Մենք ունեինք աշխատանք, Ամուլսարի շնորհիվ…
«Մի ֆինանսավորեք ցուցարարներին». Ամուլսարի հարակից համայնքների բնակիչների ակցիան ԱԺ-ի դիմաց
Ես երկու տարի չեմ աշխատել հանքում արդեն 3 մլն դրամ պարտք ունեմ, իսկ իրենք առանց աշխտելու կարողանում են իրենց ընտանիքը պահել…
Այս պահին ունենք Ջերմուկի կալանավորված 3 բնակիչներ, որոնց Երևանում մեղադրանքներ են առաջադրվում. Հայտարարություն
Հանդիպում ենք Ջերմուկի տաքսիների կանգառում, ժամը 17։00-ից սկսած...
Ամուլսարի ճակատագիրը որոշվել է դեռ 2018 թվականին․ Շիրակ Բունիաթյան
Հայաստանի հավասարակշռված շահը պահանջում է նախ պահպանել մայր բնությունը, որը կվտանգվի․․․
Փաշինյանն ընդունել է Lydian Canada Ventures ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ջեֆֆրի Քոուչին
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ամուլսարի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր…