News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Lonely Planet պորտալը կազմել է երեկույթների անցկացման համար աշխարհի լավագույն քաղաքների վարկանիշը:

Պորտալի ցուցակում առաջին տեղը զբաղեցրել է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադը: Կայքը նշում է, որ Սերբիայի մայրաքաղաքը կարող է շաբաթվա յուրաքանչյուր օրը առաջարկել բազմակերպ եւ աղմկոտ գիշերային կյանք, իսկ որոշ միջոցառումներ տեւում են մինչեւ առավոտ:

Դրանից բացի, Բելգրադում երեկույթը համեմատաբար էժան է. գարեջրի կես լիտրն արժե 2 դոլարից մի փոքր պակաս, իսկ սերբական մայրաքաղաքում 2 գիշեր կարելի է անցկացնել 31 դոլարով:

Բելգրադից հետո երեկույթների համար ամենահանրահայտ քաղաքներ են ճանաչվել Մեքսիկայում Պլայա դել Կարմենը եւ Սինգապուրը: Իհարկե, Սինգապուրում գարեջրի կես լիտրը համեմատաբար թանկ է՝ 6,33 դոլար, փոխարենը այս քաղաքը կարող է պարծենալ մոտ 155 ակումբների եւ բարերի առկայությամբ եւ անվտանգության բարձր մակարդակով: Ցուցակում հաջորդ տեղը խելամիտ գիշերակացի (2 գիշերը՝ 38 դոլար) էժան գարեջրի (1,39 դոլար) ցուցանիշներով զբաղեցրել է մեքսիկական Պլայա դել Կարմեն քաղաքը:

Գիշերային կյանքի համար լավագույն քաղաքների ցանկում ընդգրկված  է նաեւ Սանկտ Պետերբուրգը: Այստեղ կա 195 բար, որոնք կարող են հետաքրքրել անգամ ամենախստապահանջ հաճախորդներին: Բացի այդ ՌԴ Հյուսիսյին մայրաքաղաքը հայտնի է մշակութային ժամանցի վայրերով:

Երեկույթների համար աշխարհի լավագույն քաղաքների վարկանիշում ներառվել են նաեւ Տոկիոն, Սեուլը, Ստամբուլը, Բանգկոկը, Թաիլանդը, Բուենոս Այրեսը:

Պորտալի վարկանիշում ընդգրկվել են  նաև գիշերային կյանքի «վետերանները» ՝ Լաս Վեգասը, Նյու Յորքը, Նոր Օռլեանը, Լոս Անջելեսը եւ Մայամին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ