News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 10
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Գնդեվազի նախկին ղեկավարի որոշմամբ՝ հողատարածք է  վաճառվել «Լիդիան Արմենիա»-ին՝ էական վնաս պատճառելով համայնքին:

Այս առնչությամբ, ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Հաշվի առնելով հանրության  հետաքրքրությունը՝  ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության վարույթում Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի կողմից առերեւույթ կատարված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության վերաբերյալ, կրկին հայտնում  ենք,  որ  համայնքի ղեկավարը, տեղյակ լինելով, որ «Լիդիան Արմենիա»  ՓԲ ընկերությունը հողատարածքներ է գնում, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, շահադիտական նպատակով, պաշտոնեական դիրքը համայնքային ծառայության շահերին հակառակ օգտագործելով, հանդիսանալով հողերի օտարման աճուրդ կազմակերպող մարմնի ղեկավար, համայնքի ղեկավարի որոշմամբ եւ հիմք ընդունելով աճուրդային հանձնաժողովի արձանագրությունը՝ համայնքի արոտավայր հողատարածքներից 9.91 հեկտար հողատարածքը 2014թ. մայիսի 29-ին 410.130 ՀՀ դրամով աճուրդային կարգով վաճառել է իր որդուն, ով իր հերթին նշված հողատարածքը 2015թ. մայիսի 26-ին անհամեմատ թանկ՝ 147 300 838 ՀՀ դրամով, վաճառել է «Լիդիան Արմենիա»  ՓԲ ընկերությանը՝ էական վնաս պատճառելով համայնքին:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննության ընթացքում համայնքին պատճառված վնասից, ընդհանուր առմամբ, վերականգնվել է 70 000 000 ՀՀ դրամ:

Նախաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքական կապիտալը Լիդիանում․ ՀԲՃ
Դատարանի «Service List» կոչվող ցանկում ի մի են բերված բոլոր այն սուբյեկտները, որոնց Լիդիանը պարտք է եւ…
Եթե պահնորդական ընկերությունը չկատարի այսօրվա ձեռք բերված պայմանավորվածությունը, մենք նորից այնտեղ կլինենք. ակտիվիստ
Նա հավելեց, որ իրենք պայմանվորվածություն են ձեռք բերել այսօր պահնորդական…
Ամուլսարի հարցում անպատասխան հարցեր շատ կան, բայց հանգուցալուծումն այլեւս չի կարելի հետաձգել․ Վահագն Վարագյան
Արդյո՞ք Ամուլսարի շահագործումը անդառնալի կորուստներ կպատճառի Հայաստանի բնությանը, մասնավորապես՝ տարածաշրջանի առողջարաններին եւ ջրային ռեսուրսներին…
Գոնե հասկանո՞ւմ են, թե ինչ ծանրագույն հետեւանքներ են սպասվում երկրում. Արման Աբովյան
Ամուլսարի շուրջ ընթանում են բավականին լուրջ բացասական գործընթացներ, հասունացել է բանկային թալանի դեմ լայնածավալ հանրային բողոք, գույքահարկի բարձրացման հետ կապված դժգոհությունը չի մարում,ամեն օր…
Մեկից հայհոյանք եմ լսել, կոպիտ խոսք եմ լսել, բերման է ենթարկվելու. Վայոց ձորի ոստիկանապետը՝ Ամուլսարի պահապաններին
Ամուլար է ժամանել ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ գեւորգ Ազիզյանը. Նա փորձում է հաշտության բերել մի կողմից ջերմուկցիներին…
Ամուլսարում իրավիճակը մի պահ լարվեց. Հրմշտոց սկսվեց
Բանն այն է, որ երեկ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ Ամուլսարի նոր պահնորդական կազմակերպությունն իր ողջ կազմով դուրս է գալիս տարածքից...