News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 22
USD
476.13
EUR
525.98
RUB
7.47
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Մենք իրավունք ունենք ազատ, խաղաղ ցույցերի միջոցով ակցիաներ կազմակերպել եւ բարձրաձայնել առկա խնդիրների մասին, սակայն բռնապետական ռեժիմը ճնշումներ է գործադրում եւ սահմանափակում է մեր իրավունքները՝ տարբեր հետապնդումների եւ բերման ենթարկելու ապօրինի միջոցառումների միջոցով: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 20-ին, Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Սոնա Աղեկյանը:

Նա նշեց, որ նախօրեին ՄԻՊ-ին են հանձնել իրենց իրավունքների ոտնահարման վերաբերյալ ահազանգ-նամակը, այսօր էլ նամակը հանձնում են Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտասկուն:

«Թիմակիցներս եւ ես, ստանալով բազմաթիվ բողոք-ահազանգներ, բարձրաձայնում ենք խնդիրները եւ հանդիպում ոստիկանական պատի: Հիշենք, որ ունենք Երեւանին պարտադրված քաղաքապետ, որն իր պաշտոնավարման 10 եւ ավելի ամիսների ընթացքումչկարողացավ կանգնել երեւանցու եւ նրա խնդիրների կողքը:Միայն ավելացրեց այդ խնդիրները եւ մայրաքաղաքը պատեց աննախադեպ կեղտով, աղբով եւ գարշահոտությամբ: Ուստի ստիպված ենք լինում խաղաղ ակցիաների միջոցով Երեւանում պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել առկա խնդիրներին: Ամեն անգամ մեր ակցիաները խոչընդոտվում են ՀՀ-ում ոստիկանական ապօրինի եւ բիրտ ուժի կիրառմամբ:

Պարո՛ն Սվիտալսկի, մենք բարձրաձայնում ենք երեւանցիների իրավունքների ոտնահարման, առկա աչք ծակող խնդիրների վերաբերյալ եւ արժանանում ենք հետապնդումների, ապօրինի բերման ենթարկելու օպերացիաների: Փորձում են մեզ ընդգրկել որպես մեղադրյալ այնպիսի քրեական գործերում, որոնք իրենք էլ ամաչում են բարձրաձայնել, որովհետեւ իրավապահ մարմինների ոչ մասնագիտական մոտեցման մասին են վկայում ապօրնի բերման ենթարկումները, որոնց մասնակից են լինում վարչական շրջանի ղեկավար հանդիսացող անձինք, քրեական գործեր կարելը եւ մարդկանց հնարովի ու շինծու մեղադրանք հնչեցնելը»,-ընդգծեց Աղեկյանն՝ ընթերցելով նամակը:

Սոնա Աղեկյանը նշեց, որ Հայաստանում այսօր առկա է բռնապետական ռեժիմ, քանի որ եւ գործադիր մարմինը, եւ օրենսդիր մարմինը, եւ քաղաքային տեղական ինքնակառավարման մարմինները ղեկավարվում են մեկ անձի միջոցով:

«Բռնապետական ռեժիմը փորձում է լռեցնել, ճնշել ակտիվ իրազեկված քաղաքացիներին եւ իրականում հաստատել դիկտատորական ռեժիմ: Այդ ռեժիմը հաստատվել է, բայց առայժմ փորձում են ֆունդամենտորեն ավելի ամրացնել: Մենք դա թույլ չենք տալու: Հայաստանում պետք է լինի իշխանություն, որից ժողովուրդը չի վախենում»,-ասաց Աղեկյանը:

Անդրադառնալով նախօրեին Ամուլսարի հանքի բացման դեմ ակցիայի ժամանակ ոստիկանության գործողություններին, նա նշեց, որ տեղի ունեցածը բիրտ եւ ապօրինի ուժի կիրառում էր, որը տեղ չպետք է ունենա Հայաստանում: «Բոլոր բերման ենթարկվածների իրավունքները եւս ոտնահարված են կոպտորեն: Միջազգային հանրությունը պետք է դրան տա իր գնահատականը»,-ասաց Աղեկյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել