News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«WCIT 2019» -ՏՏ համաշխարհային համաժողովի գրասենյակը հայտարարում է կամավորական շարժման մեկնարկի մասին։ Այսօրվանից բոլոր ցանկացողները կարող են միջոցառման պաշտոնական կայքում լրացնել հայտը, որի համար դիմողի հիմնական տեղեկություններից բացի, պահանջվում է նաեւ մասնակցության մոտիվացիայի մասին տեսահոլովակ։ Հայտերի ներկայացման ժամկետն ընդամենը 10 օր է։

«WCIT 2019» –ՏՏ համաշխարհային համաժողովը՝ ՏՀՏ աշխարհի խոշորագույն ու հեղինակավոր միջոցառումներից մեկը, այս տարի տեղի կունենա Երեւանում՝ Հայաստանում, Հոկտեմբերի 6-9-ին։

«Հաշվի առնելով փաստը, որ հայտը բացելուց դեռեւս շաբաթներ առաջ անհավանական քանակի զանգեր ու դիմումներ էինք ստանում, արդեն պարզ է, որ մրցակցությունը մեծ է լինելու։ Ընտրությունը կատարելիս նախապատվությունը կտրվի ՏՏ ոլորտի աշխատակիցներին եւ ուսանողներին, մի քանի լեզուների իմացությամբ հավակնորդներին, որոնք ժամանակի համատեղության որեւէ խնդիր չեն ունենա, մեծ էնտուզիազմ ու ճկունություն կցուցաբերեն»,- նշել է «WCIT 2019»-ի կամավորական կորպուսի ղեկավար Ղազար Հակոբյանը։

Բարձրաստիճան հյուրերին ուղեկցող կամավորների ընտրությունը կկատարվի ավելի խիստ չափանիշներով․ նախապատվությունը կտրվի Հայաստանը, Երեւանը, ՏՀՏ ոլորտը լավագույնս ճանաչող լեզուների իմացությամբ մասնագետներին ու հավակնորդներին։

Ընտրվող 250 կամավորների համար վերապատրաստումներ կանցկացվնեն, իսկ մասնակցությունից հետո հավաստագրեր ու հուշանվերներ կստանան։

Հայաստանը կհյուրընկալի ավելի քան 2500 մասնակից՝ շուրջ 70 երկրից. նրանք քննարկումներ կանցկացնեն «Ապակենտրոնացման ուժը․ ակնկալիք եւ վտանգ», «Մեքենաները հառնում են», «Սեւ Կարապ», «Բլոքչեյնի նորարարությունը խաչաձեւվում է կապիտալի հետ», «Արհեստական բանականությունը գենոմիկայում», «Որքան կանաչ է Սիլիկոնային հովիտը», խելացի քաղաքներ, ստարտափներ եւ ինկուբատորներ թեմաներով։

Համաժողովի օրերին Հայաստանը կհյուրընկալի ՏՏ աշխարհի առաջատարների ու նորարարների, գլոբալ քաղաքականության առաջնորդների, կառավարությունների ու կորպորացիաների, սկսնակ ձեռնարկությունների ղեկավարների, խոշոր ներդրողների: WCIT 2019 –ի խորագիրն է «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիքներ եւ վտանգներ»։ Համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի եւ բարեկեցության, ապահովության եւ անվտանգության, ժողովրդավարության եւ մարդասիրության վրա։

Նշենք, որ «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երեւանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո եւ աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մակրոնը պատմել է «ամբողջ Ուկրաինան գրավելու» Ռուսաստանի մտադրությունների մասին
Մակրոնի խոսքով՝ Պուտինը հատուկ գործողությունը շարունակելու «մեծ վճռականություն» է հայտնել, եթե Ուկրաինան չընդունի Ռուսաստանի պայմանները․․․
WCIT 2019-ի հայաստանյան թիմը հրավեր է ստացել՝ կազմակերպելու իր երկրորդ խոշոր տեխնոլոգիական կոնֆերանսը Մոսկվայում
Նախ նրանք խոսում էին, մենք` լսում, հետո մենք սկսեցինք խոսել, նրանք էին լսում...
ՌԴ նոր վարչապետը Հայաստանում կայացած WCIT 2019-ի հիմնական բանախոսներից էր
Facebook-ի իր էջում «Այբ» դպրոցը արդեն շնորհավորել է Միշուստինին ՌԴ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ...
all.me-ն՝ WCIT 2019-ի բլոքչեյնի եւ թվային ակտիվների թեմայով նիստի ուշադրության կենտրոնում (ֆոտո)
Հարց ու պատասխանների նիստի ժամանակ all.me group տնօրենների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը հակիրճ պատմեց all.me-ի մասին...
WCIT 2019-ի համար ծախսվել է նախնական 5 մլն դոլարից ավելի, 450 մլն դրամն է հատկացվել ՀՀ բյուջեից. Ալեքսանդր Եսայան
Հայաստանյան եւ արտասահմանյան ընկերությունների համագործակցության եւ ներդրումների առումով նա ասաց...
Facebook-ը Libra-ի հարցում շատ համարձակ քայլի է դիմել. Արթուր Վայլոյան
Ընդունելությունը ցնցող էր, ես ինձ զգում եմ ինչպես տանը…
Ամենաշատ