News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը մինչեւ հոկտեմբերի 26-ը կմնա Ազգային անվտանգության պետական կոմիտեի ժամանակավոր պահման քննչական մեկուսարանում, լրագրողներին հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Սլեսարեւը, փոխանցում է «Sputnik-Кыргызстан»-ը: 

Ավելի վաղ Բիշքեկի քաղաքային դատարանի որոշմամբ պետության նախկին ղեկավար Ալմազբեկ Աթամբաեւը մինչեւ օգոստոսի 26-ը մնալու էր ԱԱՊԿ քննչական մեկուսարանում:

Այսօր Մայիսմեկյան  շրջանային դատարանի դատական կոլեգիան արտագնա նիստ է անցկացրել ԱԱՊԿ շենքում, որում եւ ընդունվել է կալանքի ժամկետի երկարացման որոշումը:

Օգոստոսի 7-ի երեկոյան Ղրղզստանի հատուկ ծառայությունները սկսել էին երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին ձերբակալելու գործողությունը մայրաքաղաքից 20 կմ հեռավորությամբ գտնվող Կոյ-Տաշ գյուղի նրա նստավայրում: Գրոհը, սակայն, հետ էին մղել Աթամբաեւի կողմնակիցները: Օգոստոսի 8-ին իրավապահներն անցկացրել էին երկրորդ գրոհը, արդյունքում քաղաքական գործիչը հանձնվել էր: Կալանավորվել էին նաեւ նրա մի քանի կողմնակիցներ:

Աթամբաեւը մեղադրվում է 14 քրեական գործով: Նրա փաստաբանը հայտնել է, որ նախկին նախագահը քննության սկզբից ոչ մի հարցի չի պատասխանել, քանի որ կարծում է, որ իր դեմ գործողություններն անօրինական են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ