News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Ստամբուլյան կոնվենցիան հակասահմանադրական օրենք ա: Այս մասին այսօր՝ օգոստոսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ նախկին պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանը:

«Սահմանադրության մեջ գրած ա, որ ես էս տան պապան եմ, իմ կնիկն էլ մաման ա: Իմ տղերքն էլ պապա էլ ունեն, մամա էլ ունեն: Հիմա սրանք ուզում են մնդռեն էս ամեն ինչը: Պատկերացնում եք, երկու տղա գան, երեխեքն ասեն՝ պապաներն եկան, պապա-1, պապա-2: Խայտառակ չենք, ամոթ ա»,-ասաց Սարոյանը: Հիշեցմանը, որ այդ կոնվենցիան ՀՀԿ-ական իշխանությունն է ստորագրել, նա արձագանքեց. «Ղալաթ ենք արել, որ ստորագրել ենք: Թող միասեռականները գողտու ապրեն իրենց համար, ո՞վ է խանգարում: Անպայման պետք է տուն, ընտանիքն էլ հարամե՞ք: Հետո՞: Եվրոպացին սենց ասեց, նենց ասեց. Հո պլեն չե՞նք ընկել դրանց ձեռը, ջհանդամ, թե չասեց»:

Նա վստահություն հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը չի թողնի, որ այդ կոնվենցիան անցնի:

Սարոյանը խոստովանեց, որ ժամանակին, երբ ստորագրվել է փաստաթուղթը, իրենց դրա մասին չեն ասել. «Որ իմանայինք, սաղին խայտառակ կանեինք»:

Ինչ վերաբերում է Ամուլսարի հանքի շահագործմանը, Սեյրան Սարոյանն ասաց. «Էդ հարցը որոշելու համար իշխանություն կա, որ մեր ընտրած լեգիտիմ իշխանությունն է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ նախկին պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանը:

«Հիմա մենք ավելի շատ բան գիտենք, քան մեր կառավարությո՞ւնը: ԱԺ-ի 80 տոկոսն իրենք են, ուրեմն չգիտե՞ն ինչ պետք է անեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ