News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Open Arms մարդասիրական խումբը հայտնել է, որ հումանիտար նավից ծովն են նետվել 9 միգրանտներ՝ Լամպեդուզայի ափին հասնելու զուր հույսով. իտալական կղզի, որից նավը գտնվում է մի քանի հարյուր յարդ հեռավորությամբ, հայտնում է Associated Press-ը: 

Խումբը հայտնել է, որ միգրանտներին օգնության են շտապել ինչպես իտալական առափնյա պահպանությունը, այնպես էլ հումանիտար նավի անձնակազմը:

Սա այս օրվա ընթացքում արդեն երկրորդ համանման միջադեպն է:

Նշվում է, որ ավելի վաղ ծովն էր նետվել տղամարդ, ում փրկել էր իտալական առափնյա պահպանությունը: Նա կտրականապես հրաժարվել է վերադառնալ Open Arms:

Սա հումանիտար նավի փակուղում հայտնվելու արդեն 19-րդ օրն է, որի վրա են հարյուրից ավելի միգրանտներ: Իտալիայի փոխվարչապետ եւ ՆԳ նախարար Մատեո Սալվինին կտրականապես հրաժարվում է միգրանտներին ընդունել: Նա նաեւ հրաժարվել է իսպանական նավին օգնել հասնել անվտանգ նավահանգիստ, անգամ չնայած նրան, որ ԵՄ մի շարք երկրներ առաջարկել են միգրանտներին ընդունել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ