News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխանությունների կողմից  հեմպի աճեցման արգելք չկա: Օգոստոսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Արմերիկա» ՍՊԸ  տնօրեն, իրավաբան Արմեն Ումրշատյանը:

Նրա խոսքով՝ նախորդ ասուլիսից հետո եւ մինչ այդ Ոստիկանությունում արդեն քրեական գործ էր հարուցվել թմրանյութային բույսի ապօրինի մշակման եւ աճեցման հատկանիշներով:

«Քրեական գործի փաստը մեզ ուրախացնում է, քանի որ դա առիթ է ապացուցելու, որ տվյալ բույսը թմրանյութերի հետ կապ չունի:

Իրավապահ մարմինները իրականացրել են քննչական միջոցառումներ, եւ նրանց բոլոր գործողությունները եղել են օրինաչափ եւ օրենքի սահմաններում: Ընդհակառակը, մենք կարծում ենք, որ եթե նման արձագանք չլիներ, դա տարօրինակ կլիներ», - ասաց նա:

Իրավաբանը հավելեց, որ քրեական գործի շրջանակներում իրականացվել է փորձաքննություն, ստացվել է եզրակացություն, որից պարզել է, որ հեմպը կանեփի տեսակ է, եւ այն պարունակում է տետրահիդրոկանաբինոլ, որը որոշակի չափաբաժիններով ունի հոգեմետ ազդեցություն, բայց ամբողջ հարցը հարաբերակցության մեջ է:

«Հեմպում դրա պարունակությունը մի քանի անգամ պակաս է, քան մարիխուանայում եւ  կազմում է ընդամենը 0,08 տոկոս: Մեր նպատակն է ձեռք բերել հասարակության եւ իշխանությունների  վստահության մանդատը եւ ապացուցել, որ դա թմրանյութ չէ», - վստահեցրեց տնօրենը:

Անդրադառնալով խոսակցություններին այն մասին, որ «Արմերիկա» ընկերությունը ստացել է բանավոր թույլտվություն, Արմեն Ումրշատյանը նշեց, որ իրավական տեսանկյունից նման բան չի կարող լինել, քանի որ պայմանագրերը կարող են լինել միայն գրավոր տեսքով:

«Նպատակահարմար չէ խոսել նաեւ հեմպի աճեցման լիցենզավորման մասին, հաշվւի առնելով, դա գյուղատնտեսական արտադրանք է: Սեփականաատերը ռսիկի է դիմել՝ իմանալով նաեւ 2003 թվականի կառավարության՝ կանեփի ցանկացած տեսակի արգելքի որոշման մասին:

Սակայն ապահովվել են անհրաժեշտ իրավական միջոցառումներ, իսկ արդեն քրեական գործի շրջանակներում իրականացվելու են հետազոտություններ: Եթե պարզվի, որ հեմպը թմրանյութ է, ապա մենք պատրաստ ենք կրել ինչպես քրեական պատասխանատվություն, այնպես էլ տնտեսական կորուստներ, հաշվի առնելով, որ միայն 170,000 դոլարի սերմ է գնվել:

Կառավարությունը մի կողմից որեւէ արգելք չի սահմանել, մյուս կողմից աճեցման  ամբողջ գործընթացը քրեական գործի շրջանակում գտնվում է ոստիկանության հսկողության ներքո: Պետք է նաեւ հաշվի առնել, որ ընկերությունը ոչինչ չի ներմուծելու, արտադրանքն այստեղ կարտադրվի եւ կարտահանվի», - պարզաբանեց իրավաբանը:

Ըստ «Արմերիկա» ՍՊԸ-ի տնօրեն-հիմնադիր Ռուբեն Մկրտչյանի, հեմպի առաջին նմուշը պատրաստ կլինի սեպտեմբերի վերջին:

«Երբ բույսը հասունանա, ոստիկանությունն անձամբ փորձաքննություն կանցկացնի: Մեր նպատակը տնտեսությանը աննախադեպ փողեր բերելն է, եւ մենք ինքներս դեմ ենք մարիխուանային», - հավելեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ