News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 22
USD
476.13
EUR
525.98
RUB
7.47
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Դանիայում մահացել է երկրի ամենահարուստ բիզնեսմեններից մեկը՝ Jysk կահույքի ռեթեյլերի հիմնադիր, միլիարդատեր Լարս Լարսենը: Նրա ստեղծած ընկերությունն անվանում են IKEA-ի դանիական մրցակից, հայտնում է Forbes-ը: 

Դանիացի միլիարդատեր Լարս Լարսենը մահացել է 71 տարեկանում: Այս մասին հայտնել է տեղական Danmarks Radio հեռուստառադիոընկերության կայքը՝ վկայակոչելով բիզնեսմենի հիմնադրած Jysk կորպորացիայի պաշտոնական հայտարարությունը:

Հաղորդագրության մեջ մեջբերված է միլիարդատիրոջ 47-ամյա որդու՝ Յակոբ Բրունսբորգի խոսքը, որը ընկերությունը սկսել է ղեկավարել 2019 թվականի հունիսից: Մինչ այդ ընկերությունը ղեկավարում էր անձամբ Լարսենը: Նա լիազորությունները վայր է դրել, երբ բժիշկները նրա մոտ լյարդի քաղցկեղ են հայտնաբերել: «Մենք բոլորս նրան կկարոտենք, եւ մեր մեծ կորուստը սգալով հանդերձ՝ կշարունակենք բոլոր ջանքերը ներդնել, որ շարունակենք նրա ամբողջ կյանքի գործը»,- ասել է Բրունսբորգը:

Լարսենն իր բիզնեսը սկսել է 1979 թվականին: Մինչ այդ նա ենթավարպետ էր տեքստիլ մանուֆակտուրայում: Կահույքի եւ տան համար իրերի առաջին խանութը՝ Jysk Sengetøjslager-ը, նա բացել է Օրհուս քաղաքում: Հաջորդ 40 տարիներին Jysk-ը վերածվել է Դանիայի ամենախոշոր կահույքի ռեթեյլերի: Danmarks Radio-ն նշում է, որ հիմա ապրանքանիշի 2700 խանութ կա աշխարհի 52 երկրներում: Jysk-ն անվանում են IKEA-ի դանիական մրցակից. 2 ընկերությունն էլ վաճառում են ոչ թանկարժեք կահույք եւ տան համար իրեր, նրանց տեսականիի մեջ շատ կահույք կա փայտի ամուր տեսակներից:

Jysk-ից բացի, բիզնեսմենի ստեղծած ընկերությունների խմբի՝ Lars Larsen Group-ի մեջ են մտնում եւս մի քանի ընկերություններ, որոնք աշխատում են Դանիայի տնտեսության տարբեր հատվածներում: Դրանց թվում են LETZ Sushi ռեստորանների ցանցը, գոլֆի պարագաների Backtee արտադրողը, ինչպես նաեւ հյուրանոցներ եւ կահույքի այլ ապրանքանիշեր:

Ամերիկյան Forbes-ի տեղեկություններով՝ Լարսենը 7-րդ տեղն է զբաղեցնում Դանիայի ամենահարուստ բիզնեսմենների ցուցակում եւ 424-րդը միլիարդատերերի գլոբալ վարկանիշում: Forbes-ը նրա կարողությունը գնահատել է 4,4 մլրդ դոլար: 2004 թվականին բիզնեսմենը թողարկել էր ինքնակենսագրական՝ «Անունս Լարս Լարսեն է, ձեզ համար հրաշալի գործարք ունեմ» գիրքը: Գրքի 2,4 մլն պատճենները ուղարկվել են դանիական բոլոր ընտանիքներին. սա բիզնեսմենին օգնել է դառնալ հայրենիքում ամենաընթերցվող հեղինակը, նշում է Forbes USA-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել