News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 22
USD
476.13
EUR
525.98
RUB
7.47
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը հանդիպել է գյուղատնտեսության ոլորտի մի շարք ներկայացուցիչների հետ՝ «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության (տեսլական 2029)» նախագիծը քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, ֆերմերներ, գյուղոլորտի այլ պատասխանատուներ:

Փաստաթղթով նախատեսված է գույքագրել գյուղատնտեսության ոլորտի առկա իրավիճակը, նախանշել զարգացման ուղղությունները, առաջիկա տարիների համար թիրախային ցուցանիշները եւ դրանց հասնելու ճանապարհային քարտեզը։

Հանդիպման սկզբում Արտակ Քամալյանը համառոտ ներկայացրել է ռազմավարության հիմքում դրված Հայաստանի մրցակցային առավելություններն ու փաստաթղթի հիմնական սկզբունքները, որոնց թվում առանձնապես կարեւորվել են  ագրեգացումը, առեւտրայնացումը, կողմնորոշումը դեպի որակ, երիտասարդության ներգրավվածությունը գյուղոլորտում, գյուղարտադրանքի դիվերսիֆիկացումը եւ ռիսկերի կառավարումը, կլիմայական փոփոխությանը հարմարվողականությունը ու շրջակա միջավայրի կայունությունը, տեխնոլոգիաների արդիականացումը:

Գյուղատնտեսության ոլորտի ռազմավարական առաջնահերթությունների թվում մատնանշվել են, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտի մրցունակության եւ արդյունավետության բարձրացումը, սննդամթերքի անվտանգության ապահովումը, պարենային անվտանգության եւ սնուցման բարելավումը, տեղական շուկաների զարգացումը եւ արտահանման հնարավորությունների բարձրացումը, գյուղատնտեսության ոլորտում մարդկային եւ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը, գյուղական համայնքների կայուն զարգացմանն աջակցությունը, թվային գյուղատնտեսության եւ տեխնոլոգիական նորարարության խթանումը:

Նշվել է նաեւ, որ նախատեսվում է իրականացնել հողային բարեփոխումներ, աջակցել փոքր եւ միջին գյուղացիական տնտեսություններին անցում կատարել ավանդական փոքրածավալ արտադրությունից դեպի ժամանակակից, տեխնոլոգիապես հագեցած, շուկայի զարգացմանը միտված եւ բարձր ավելացված արժեք ստեղծող գյուղատնտեսություն:

Փոխնախարար Արտակ Քամալյանը տեղեկացրել է, որ առաջիկայում մշակվելու եւ շահագրգիռ կողմերի ուշադրությանն է ներկայացվելու նաեւ ռազմավարության իրականացման գործողությունների պլանը:

Այնուհետեւ հանդիպման մասնակիցները ներկայացրել են ռազմավարության վերաբերյալ իրենց առաջարկներն ու նկատառումները:

ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության մշակման աշխատանքներում ներգրավված են եղել ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները, ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության մի շարք միջազգային եւ տեղական փորձագետներ, ինչպես նաեւ ԱՄՆ ՄԶԳ կողմից հատուկ հրավիրված փորձագետներ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Հունվարից գազի գինը սահմանին կարող է դառնալ 205 դոլար
Ըստ մեթոդաբանության եւ էներգետիկայի օրենքի` 6 ամիսը մեկ գազի գինը վերանայվում է…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները…
Շահառուների թիվը շատ ավելին է հայտարարվածից. պատգամավորի նկատողությունը ՊԵԿ ղեկավարին
Վարչապետը մի քանի ամիս առաջ այլ տվյալներ ներկայացրեց...
ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ միաձայն հավանություն տվեց ՀՕ-ում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծին
Օրինագծին կողմ քվեարկեցին 92 խորհրդարանականներ…
Կադաստրի 21 գրասենյակներ այսօր կաշխատեն մեկ ժամ ավելի
«Արաբկիր» գրասենյակը վաղը չի աշխատի, ի տարբերություն «սովորական» շաբաթ օրերի...
Ամենադժվարը նրանց դեպքում է, ովքեր երբեք գույքահարկ չեն վճարել, բայց մենք պոպուլիզմին տուրք չենք տալու.Սարհատ Պետրոսյան
ԱՄՀ-ի պատվիրակները ստացան անշարժ գույքի կադաստրային գնահատման վերաբերյալ օրինագծի շուրջ իրենց հուզող հարցերի պատասխանները...