News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 08
USD
485
EUR
573.17
RUB
6.58
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Չինական Huawei ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Ժեն Չժենֆեյը ընկերության աշխատակիցներին գրություն է ուղարկել, որում զգուշացրել է, որ ընկերությունը գտնվում է կյանքի եւ մահվան միջեւ, հաղորդում է Rbc-ը՝ հղում անելով Bloomberg-ին:

Իր ուղերձում նա աշխատակիցներին խորհուրդ է տվել մտնել «հատուկ նշանակության խմբեր», որոնք կուսումնասիրեն նոր ծրագրերը:

Չժենֆեյի խոսքով՝ ընկերության որոշ աշխատակիցներ չեն կարողանա իրենց տեղը գտնել, ամեն 3 ամիսը մեկ կբախվեն աշխատավարձի կրճատման հետ եւ կհայտնվեն աշխատանքը կորցնելու սպառնալիքի տակ:

Այդուհանդերձ, չինական տեխնոլոգիական հսկայի հիմնադիրը վստահություն է հայտնել, որ իր ընկերությունը կզարգանա, եւ ամերիկյան սահմանափակումները չեն կարող զգալի վնաս հասցնել:

Նրա խոսքով՝ սահմանափակումները հարված կհասցնեն միայն ամերիկյան ընկերություններին, որոնք Huawei սարքերի համար չիպեր եւ այլ բաղադրիչներ են վաճառում: Սակայն Չժենֆեյը հավելել է, որ հետագայում եւս ընկերությունը կցանկանար ԱՄՆ-ում բաղադրիչներ գնել, քանի որ միայն այդպես հնարավոր կլինի «հնարության զարգացման գործում ներդրում անել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկական ստարտափը 3 մլն ԱՄՆ դոլար ներդրում է ստացել. Տիգրան Ավինյան (վիդեո)
Ընկերության ստեղծած անոտացիոն գործիքը, որի հիմքում ընկած է արհեստական բանականությունը...
Մարկ Ցուկերբերգի ունեցվածքն առաջին անգամ գերազանցել է 100 միլիարդ դոլարը
Ցուկերբերգի հարստության աճը պայմանավորված էր Facebook-ի արժեթղթերի շրջանառության ավելացմամբ իրեն պատկանող Instagram-ի կողմից նոր Reels ծառայության գործարկման արդյունքում...
Պեկինը խոստացել է պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ին WeChat-ի եւ TikTok-ի վերաբերյալ հրամանագրի համար
«ԱՄՆ-ն ազգային անվտանգությունը եւ պետական ​​իշխանությունը որպես պատրվակ է օգտագործում ոչ ամերիկյան բիզնեսներին ճնշելու համար...
TikTok-ը սպառնացել է դատի տալ Թրամփի վարչակազմին
«Մենք կօգտագործենք մեզ հասանելի բոլոր միջոցները` օրենքի գերակայության եւ մեր ընկերության եւ մեր օգտատերերի նկատմամբ արդար վերաբերմունքի ապահովման համար եթե ոչ վարչակազմի, ապա` ԱՄՆ դատարանների կողմից...
Չինաստանը նախազգուշացրել է Ճապոնիային, որ TikTok-ի արգելքը «մեծ ազդեցություն» կունենա հարաբերությունների վրա
Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցությունը մտավախություն է հայտնել, որ հավելվածի օգտատերերի տվյալները կարող են հայտնվել Չինաստանի կառավարության ձեռքում...
Աղմուկի ճնշման համար Krisp արհեստական ինտելեկտը ստեղծած հայկական ստարտափը անցնում է հաջորդ մակարդակին
Ընկերությունն առաջիններից մեկն էր արհեստական ​​ինտելեկտի բազմաթիվ նորաստեղծ ձեռնարկությունների շարքում` ունենալով օգտագործման պարզ տարբերակ եւ ակնհայտորեն արդյունավետ տեխնոլոգիաներ...
Ամենաշատ