News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Չինաստանին կոչ է արել հարգել Հոնկոնգի ցուցարարների իրավունքներն ու հավատարիմ մնալ կառավարման 2 համակարգով մեկ պետության սկզբունքի իր հակվածությանը:

«Կարծում եմ՝ նախագահ Դոնալդ Թրամփը հիանալի հասկանում է դա, երբ ասում է, որ մենք աջակցում ենք ժողովրդավարությանն ու ազատությանը: Մենք ցանկանում ենք, որպեզի ցուցարարները կարողանան հանդես գալ ազատության անունից»,- ասել է Պոմպեոն CBS-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ 2 ամսից ավելի շարունակվող ցույցերը պետք է խաղաղ բնույթ ունենան, եւ չինական կառավարությունը պետք է հարգի ցուցարարների իրավունքները:

«Չինաստանը պետք է կատարի իր պարտավորությունները: Առեւտրային գործարքում խնդիրներից մեկն այն է, որ անհրաժեշտ է համոզվել, որ Չինաստանն իսկապես կատարում է իր պարտավորությունները»,- հավելել է ԱՄՆ պետքարտուղարը՝ խոսելով ԱՄՆ-Չինաստան առեւտրային վեճի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ