News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հիասթափություն է հայտնել՝ կապված Ջիբրալթարում իրանական լցանավն ազատ արձակելու «բավականին անհաջող» որոշման հետ: Ջիբրալթարը մերժել էր լցանավի կալանավորման մասին ԱՄՆ-ի պահանջը: Լցանավը երեկ լքել է Ջիբրալթարն ու մտել միջազգային ջրեր:

«Շատ ափսոս, որ այդ նավն ազատ արձակվեց»,- Fox News-ին ասել է Պոմպեոն՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք այդ քայլը բրիտանացիների սխալն էր:

Հուլիսի 4-ին բրիտանական թագավորական ծովային զորքերը ձերբակալել էին իրանյան նավթային լցանավը Հիբրալթարում, քանի որ կասկածել էին, որ դրանով նավթ է մատակարարվում Սիրիային՝ խախտելով ԵՄ պատժամիջոցները։ Թեհրանը պնդում էր, որ սուպերլցանավը չէր ուղեւորվում Սիրիա, եւ դրա կալանքը տեղի է ունեցել ԱՄՆ-ի հրամանով։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ