News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամուլսարը շահագործելուն դեմ մարդկանցից շատ քչերին էին հրավիրել եւ «պծիչկայի» համար մի 5 հոգի Ջերմուկի պոստերի տղաներից, մի հինգ հոգի բնապահպան, որ տեսեք, թե մենք ինչ պուպուշ քննարկում ենք անում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 20–ին, ասել է բնապահպան Անի Խաչատրյանն՝ անդրադառնալով երեկ Բաղրամյան 26–ում տեղի ունեցած քննարկմանը։

Նրա խոսքով՝ քննարկման ժամանակ հնչած խոսքերն ու որակումները մանիպուլիատիվ էր. «Երբ մենք կարդում ենք քննչականի կողմից պատվիրված ուսումնասիրության արդյունքները, մենք հասկանում ենք, որ այնտեղ կան լիքը թերություններ, բայց մեզ ներկայացնում են լրիվ ուրիշ պատկեր ու փորձում են համոզել, որ ճիշտն այդպես է։ Ասում են ոչ մի ռիսկ չկա, բոլոր ռիսկերը կառավարելի են»։

Բնապահպանի խոսքով՝ արդեն բերվում են բամբասանքի մակարդակի ինչ որ բաներ, թե բոլորը ինչ որ շահագրգռվածություն ունեն այս թեմաների մեջ։

«Երբ դա հայտարարում է երկրի ղեկավարը՝ վարչապետը, ով ամբողջ ռեսուրսներն ունի իր տրամադրության տակ պարզելու, թե այս մարդիկ ովքեր են եւ ինչի համար են պայքարում, դա արդեն մի քիչ լուրջ չի, որովհետու նույն Նիկոլ Փաշինյանը մեզ ճանաչում է, մենք դեռ այն ժամանակներից պայքարել ենք, որպես պատգամավոր ինքը մի քանի անգամ եկել է, մենք այնտեղ ենք եղել։ Այդքանից հետո նման հայտարարություններ անել դա ուղղակի մանիպուլացիա է»,– ասաց Անի Խաչատրյանը։

Բնապահպան Արփինե Գալֆայանի  խոսքով՝ իշխանությունների համար ժողովրդավարությունը մահացավ։

«Մարդիկ մեկ տարի գիշեր–ցերեկ մնացել են, ստորագրահավաք են կազմակերպել, բազմաթիվ ակցիաներ են արել եւ ամեն ձեւով իրենց կարծիքը ցույց են տվել ու նաեւ սա այն համայննք էր, որ աջակցում էր Փաշինյանի կուսակցությանը, որն իրենք երեկ կորցրեցին։  Այս մարդիկ մինչեւ երեկ մտածում էին ոչ մի բան չանեին, որը կվնասի կառավարությանը եւ ուրիշները օգտվեն։ Հիմա իրենք իրենց դավաճանված են զգում եւ ես նույնպես։ Ուղղակի պոլի շորի նման իրենք ոտքերը մաքրեցին ժողովրդավարության վրա եւ այն բոլոր խոստումների վրա, որ տալիս էին։ Երեկվա Փաշինյանի ելույթը թքում էր եւ իր տված խոստումների վրա եւ այն սպասելիքների, պահանջների, որ ժողովուրդը տասը տարի շարունակ այս ոլորտում ձեւակերպել էր»,– ասաց Արփինե Գալֆայանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ