News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 25
USD
485.32
EUR
565.06
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 17-ին, ժամը 03.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են տեղափոխվել «կրծքավանդակի, աջ ազդրի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ 29-ամյա, իսկ «կրծքավանդակի ձախ կեսի և որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ 28-ամյա երկու երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ երիտասարդներն ի վիճակի չեն եղել բացատրություն տալու: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ օգոստոսի 17-ին, ժամը 02.30-ի սահմաններում, Քոչինյան փողոցում գտնվող ռեստորանային համալիրի մոտ երիտասարդներին սուր կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքները պատճառել է Երևանի 32-ամյա մի բնակիչ: Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածյալը օգոստոսի 19-ին, ժամը 19.00-ին, ներկայացել է ոստիկանության Նոր Նորքի բաժին, տվել խոստովանական ցուցմունք և ձերբակալվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խոշոր ավտովթար Երևանում. Volkswagen-ը բախվել է կայանված Mercedes-ին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում
Վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան…
Մյասնիկյան պողոտայում ВАЗ 21099-ը մեծ արագությամբ բախվել է КамАЗ-ին, ապա մխրճվել ցեմենտատարի մեջ
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են․․․
Ապարանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել
Վարորդները վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չեն ներկայացրել...
Խոշոր հրդեհ Պտղունք գյուղում. այրվում է երկհարկանի շենք. դեպքի վայրում է նախարարը
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է Վաղարշապատի քաղաքապետարանի 2 ջրատար…
Հագուստ գնելու նպատակով մտել է տուն, հագուստը փորձելու համար մտել էր ննջասենյակ եւ այնտեղից գողացել բջջայինը
Բացատրական աշխատանքի արդյունքում նա խոստովանեց կատարածը եւ ներկայացրեց գողացած հեռախոսը...
Չարենցավանի ոստիկանները գողություններ են բացահայտել
Ոստիկանությունում բերման ենթարկվածները խոստովանեցին, որ օգոստոսի 15-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում...