News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 23
USD
485.29
EUR
569.58
RUB
6.39
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 20-ին  Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:

Հանդիպման ընթացքում Արցախի ԱԳՆ ղեկավարը քննարկել է Ադրբեջանում գտնվող ռազմագերի Արայիկ Ղազարյանի հարցը և նրա հայրենիք վերադարձի հնարավորությունները՝ ընդգծելով միջազգային մարդասիրական իրավունքին հետևելու հակամարտության կողմերի ստանձնած պարտավորությունների անհրաժեշտությունը:

Կողմերը մտքեր են փոխանակել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվող դիտարկումների վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ քննարկել են անձնական հանդիպման հնարավորությունը
Նախարարներին հրավիրել են առաջիկա շաբաթներին անձամբ հանդիպել համանախագահների հետ` իրենց դիրքորոշումներն ավելի հստակեցնելու համար․․․
Արցախի ԱԳՆ ղեկավար. Թուրքիայի դիրքորոշումն անիմաստ է դարձնում նրա անդամակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին
Մենք անընդունելի ենք համարում Թուրքիայի կառավարության հայտարարությունը՝ ի սատարումն Ադրբեջանի կողմից սադրանքների եւ հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների․․․
Մեթյու Բրայզա. Ռուսաստանն ու Թուրքիան կարող են լրացնել հայ-ադրբեջանական կոնֆլիկտում դիվանագիտական վակուումը
Հուլիսին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 1994 թվականի հրադադարի սահմանումից հետո մարտական գործողությունների երկրորդ բռնկումը տեղի ունեցավ...
Դավիթ Տոնոյանը հայ սպայի վերաբերյալ Ադրբեջանի տարածած տեսանյութերի մասին զրուցել է Անջեյ Կասպրշիկի հետ
Ժնևյան կոնվենցիաները երաշխավորում են ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը․․․
Մակրոնը հայտարարել է, որ ԵՄ-ն կարող է միջնորդ հանդիսանալ Բելառուսում երկու կողմերի միջեւ երկխոսության մեջ
Մակրոնն ասել է, որ բելառուս ժողովուրդը պետք է ինքնուրույն լուծում գտնի, բայց Բրյուսելը պատրաստ է օգնել․․․
Մեծ Բրիտանիան կողմ է Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունների համար պատասխանատուների դեմ պատժամիջոցներ սահմանելուն
«Աշխարհը սարսափով հետեւում է Բելառուսի իշխանությունների կողմից խաղաղ ցուցարարների դեմ կիրառվող բռնություններին...
Ամենաշատ