News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում բռնկված հրդեհի մակերեսն անցնում է մոտ 100 հեկտարը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 20-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՆ մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը։

Նրա խոսքով՝ հրշեջները շարունակում են աշխատանքները. «Այս պահին տեղում աշխատում է հինգ մարտական հաշվարկ եւ փորձում են մարել կրակը»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԻՆ-ում, այսօր ժամը 09:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Տպել
Ամենաշատ