News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 24
USD
476.26
EUR
522.98
RUB
7.44
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ին հաջողվել է համաշխարհային շուկայից 2,7 մլն բարել իրանական նավթ դուրս բերել: Այս մասին MSNBC-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Նրա խոսքով՝ ԱՄՆ կառավարությունը վստահ է, որ կկարողանա շարունակել իր ռազմավարությունը:

«Մեզ հաջողվել է համաշխարհային շուկայից 2,7 մլն բարել իրանական նավթ դուրս բերել՝ Իրանին զրկելով ողջ աշխարհում ահաբեկչական արշավի անցկացման համար հարստությունից: Վստահ եմ, որ մեզ կհաջողվի դա շարունակել նաեւ հետագայում»,- ասել է նա:

ԱՄՆ-ը թարմացրել էր Իրանի դեմ պատժամիջոցները միջուկային համաձայնագրից միակողմանի դուրս գալուց հետո: Մայիսին Վաշինգտոնը դադարեցրել էր իրանական նավթի ներմուծողների համար պատժամիջոցներից ազատվելու գործողությունը՝ ձգտելով զրոյացնել Թեհրանի կողմից նավթի արտահանումը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել