News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանիան պետք է ուշադրություն դարձնի Արկտիկայի ռազմավարական դերին: Այս մասին Դանիայի, Իսլանդիայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի եւ Շվեդիայի վարչապետերի հետ հանդիպման ժամանակ ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Գերմանիան որպես դիտորդ գործում է Արկտիկական ֆորումի շրջանակում: Մինչ այժմ մենք հիմնականում ներգրավված ենք եղել հետազոտական ծրագրերին, սակայն կարծում եմ, որ Գերմանիան պետք է ուշադրություն դարձնի Արկտիկայի ռազմավարական դերին»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ կլիմայի փոփոխության պատճառով ռազմավարական նշանակությունը կաճի, եւ այդ համատեքստում նա խոսել է նոր ցամաքային երթուղիների հայտնվելու մասին: «Պետք է ուշադիր լինենք, որպեսզի բազմակողմանիությունը չքայքայի այդ տարածաշրջանը»,- հավելել է կանցլերը՝ նշելով, որ նախկինում Գերմանիան բավարար չափով չի հետաքրքրվել այդ ուղղությամբ, սակայն մոտակա շաբաթների ընթացքում այդ հարցով նոր սկզբունքներ կհամաձայնեցվեն: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ