News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 20
USD
476.26
EUR
526.74
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Քենիացի շեֆ խոհարար Մալիխա Մոհամմադը Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ 75 ժամ անընդմեջ ուտեստներ պատրաստելով: Նրա 75-ժամյա խոհարարական մարաթոնն ավարտվել է Մոմբասում Kenya Bay Beach Resort հյուրանոցում:

Մալիխան գերազանցել է նախորդ ռեկորդը (68 ժամ, 30 րոպե), որը սահմանել էր կալիֆոռնիացի Ռիկի Լումպկինը:

Շեֆ խոհարարը քենիական եւ միջազգային խոհանոցից 400 եզակի բաղադրատոմսերով ուտեստներ է պատրաստել: Նրա ուտեստները ներառել են պիցցայի ավելի քան 10 տեսակ, ինչպես նաեւ ֆիրմային ուտեստը՝ Բուլգոգի կորեական հավի միսը: 

«Ամեն 12 ժամը մեկ ընդմիջել եմ 30 րոպեով: Աստծուն շնորհակալ եմ օգնության համար: Ես մտադիր եմ շատ երկար հանգստանալ»,- ասել է կինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ