News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 22
USD
476.13
EUR
525.98
RUB
7.47
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Կարեն Մարդանյանի նախագահությամբ այսօր՝ օգոստոսի 22-ին, շարունակվեց քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության գործով վերաքննիչ բողոքի քննությունը։

Գործով պաշտպաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը վերաքննիչ դատարանից պահանջում են բեկանել և փոփոխել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռն ու Վահան Հակոբյանին, Սարգիս Հախանումյանին և Սարգիս Գրիգորյանին առաջադրված մեղադրանքներում ճանաչել նրանց անմեղությունը։ Դատախազություն էլ պահանջում է ամբաստանյալներին դատապարտել ցմահ ազատազրկման։

Այս գործով վերաքննիչ բողոք է ներկայացրել նաև տուժող կողմը։ Նրանք պահանջում են մասնակի բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռն ու ամբաստանյալների նկատմամբ նշանակել առավել խիստ պատիժներ: 

Այսօրվա դատական նիստում տուժող Լևոն Ղազարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը առարկություններ ներկայացրեց պաշտպանական կողմի բերած վերաքննիչ բողոքի դեմ:

Երեմ Սարգսյանը հիշեցրեց ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալ Սարգիս Գրիգորյանի հայտարարությունը, թե իրենց վրա «շառ են արել», հեռուստատեսությամբ հայտարարել են, թե իրենք են կատարել տվյալ արարքն ու այդ կարծիքն են սերմանել:

Ամբաստանյալը շեշտել է, թե իրենց համար էլ ցանկալի է, որ Լևոն Ղազարյանի ու մյուս տուժողների ծնողներն իմանան՝ ով է իրականում կատարել սպանությունները:

Երեմ Սարգսյանը նշեց՝ եթե ամբաստանյալի հայտարարությունն անկեղծ էր, տուժող կողմը իրավունք ուներ ակնկալելու, որ ամբաստանյալները կնպաստեին իրականությունը բացահայտելուն, սակայն այդպես չի եղել: Պաշտպանն անդրադարձավ նաև մի շարք ապացույցներ անթույլատրելի ճանաչելու՝ պաշտպանական կողմի միջնորդություններին՝ դրանք համարելով անհիմն: Ապացույցները իրենց համակցության մեջ, ըստ Սարգսյանի, հաստատում են ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները, հետևաբար՝ պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքը ենթակա է մերժման:

Գործով մեղադրողի ու տուժողի իրավահաջորդի ներկայացրած առարկությունների դեմ իր առարկությունները ներկայացրեց ամբաստանյալների շահերի պաշտպան, փաստաբան Լուսինե Սահակյանը։

Անդրադառնալով Երեմ Սարգսյանի կողմից Սարգիս Գրիգորյանի հայտարարության մեջբերմանն ու ամբաստանյալների՝ ցուցմունքներ չտալու վերաբերյալ արված մեկնաբանությանը՝ Լ. Սահակյանը տարակուսեց. «Մենք իրականությունը բացահայտո՞ղ ենք»՝ նկատի ունենալով, որ հանցագործությունը լիարժեք բացահայտելը համապատասխան մարմինների՛ պարտականությունն է:

Լուսինե Սահակյանը հայտարարեց. «Այլ մարդ չեն գտել, այս երեք հոգուն են բերել, տուժողներն էլ ֆիքսվել են այս երեքի վրա»:

Ըստ Լուսինե Սահակյանի՝ մեղադրանքի հիմքում դրվել են, կարծես թե, «շատ ապացույցներ», բայց մեծ քանակը դեռ չի նշանակում, որ ապացույցները թույլատրելի, վերաբերելի են ու հիմնավորում են երեք ամբաստանյալների մեղավորությունը:

Սահակյանը հնչեցրեց վարկած՝ Սարգիս Հախանումյանի բնակարանում հայտնաբերված թղթի վերաբերյալ, որի վրա Լևոն Ղազարյանին սպասարկող մեքենաների համարներն էին ձեռագիր նշված: Երեմ Սարգսյանը, ինչպես նաև մեղադրանքի կողմը այդ թուղթը համարում են ամբաստանյալների մեղավորությունը հաստատող կարևոր ապացույցներից մեկը, սակայն ըստ Լ. Սահակյանի՝ քրեական գործում առկա է օպերատիվ տեղեկություն, որ տվյալ դեպքից առաջ հարձակում է եղել երեք ամբաստանյալներից մեկի նկատմամբ, նրա կյանքը վտանգի է ենթարկվել ու եղել է շարունակական վտանգի տակ:

Այսօրվա դատական նիստում Լուսինե Սահակյանը դատարանին ներկայացրեց «Էրեբունի» ԲԿ-ից տրված տեղեկանքի պատճենը՝ Վահան Հակոբյանի առողջական վիճակի վերաբերյալ: Համաձայն տեղեկանքի՝ Վահան Հակոբյանը հնարավոր է՝ լուրջ հիվանդություն ունի, որի լիակատար ախտորոշումն ու բուժումը ՀՀ-ում անհնար են:

Պաշտպանը տեղեկանքի բնօրինակը չուներ, նշեց, որ բնօրինակը գտնվում է ՔԿՀ-ում: Դատարանը որոշեց գրությամբ դիմել ՔԿՀ ու պահանջել հիշյալ տեղեկանքի բնօրինակը:

Լուսինե Սահակյանը նշեց՝ որպես իրավաբան՝ այդ տեղեկանքը ներկայացնելով՝ միանգամից պիտի միջնորդեր փոխել իր պաշտպանյալ Վահան Հակոբյանի խափանման միջոցն ու նրան անհապաղ ազատ արձակել՝ առողջական խնդրի հետ կապված: Սակայն պաշտպանը նման միջնորդություն չարեց.

«Վստահ եմ՝ այս գործով չի կարող լինել մեղադրական ակտ… Իմ պաշտպանյալը կարդարացվի, ազատ կարձակվի ու կգնա այն երկիրը, որտեղ բուժում կստանա»,- ասաց նա։

Ամբաստանյալ Վահան Հակոբյանը՝ «Գաստիկը», հայտարարեց. «Ես վերջին շրջանում օրվա 24 ժամը անտանելի ցավերի մեջ եմ, ոսկորներս ցավում են… Խնդրում եմ՝ ուշադիր եղեք…»:

«Ծըգլ» մականունով հայտնի ամբաստանյալ Սարգիս Գրիգորյանն էլ ի պատասխան Երեմ Սարգսյանի խոսքի, թե գործով վկաները ճանաչել են ամբաստանյալներին, նշեց, որ իրենց ոչ մի վկա չի ճանաչել դատարանում, իսկ նախաքննության ընթացքում ճանաչման գործողությունները կատարվել են օրենքի խախտումներով:

Սարգիս Գրիգորյանը նաև մի զավեշտալի դեպք պատմեց։ Ամբաստանյալի խոսքով՝ ԱԱԾ–ում փորձել են իրենց վրա բարդել 2015թ. մարտի 30-ին Չարբախում մահափորձի դեպքը, այն դեպքում, երբ իրենց ազատությունից զրկել են ավելի վաղ՝ 2015 թվականի մարտի 23-ին:

Այս գործում «շատ գաղտնիքներ կան»՝ ասաց ամբաստանյալը՝ հորդորելով, որ դատարանը ուշադիր լինի: «Շուտվանից են ուզեցել սենց մի բանի մեջ մեզ գցեն… Շուտվանից են մեր վրա աշխատել…»,- ասաց ամբաստանյալը:

Ամբաստանյալների շահերի պաշտպան Լուսինե Սահակյանն էլ հաստատեց Գրիգորյանի ներկայացրած փաստարկները. «Չգիտես ինչու՝ կենտրոնացած են եղել իր պաշտպանյալների վրա. նրանք գտնվել են ԱԱԾ-ում, իսկ նրանց դեմ մեղադրական ցուցմունք են տվել, իբր նրանք այդ նույն ժամանակ կատարել են մեկ այլ մահափորձ»,- ասաց փաստաբանը։

Դատական հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 20-ին:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի 2018թ. օգոստոսի 27-ի դատավճռով՝ «Գաստիկ» մականունով հայտնի Վահան Հակոբյանը, «Ծըգլ» մականունով հայտնի Սարգիս Գրիգորյանը եւ «Տլե» մականունով հայտնի Սարգիս Հախանումյանը մեղավոր ճանաչվեցին և դատապարտվեցին 18 տարի ժամկետով ազատազրկման:

«Երրորդմասցի Լյովիկը», նրա երկու ընկերները՝ Մեսրոպ Նազարյանցը, Դրաստամատ Թադևոսյանը սպանվել են 2015 թվականի մարտի 4-ին՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ավտոկայանատեղիի մոտակայքում:

Վահան Հակոբյանը («Գաստիկ»), Սարգիս Հախանումյանն («Տլե») ու Սարգիս Գրիգորյանը («Ծըգլ»), ըստ մեղադրանքի, 2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող 3 ինքնաձիգներից Լևոն Ղազարյանի, Դրաստամատ Թադևոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ կրակահերթ են արձակել: Կրակոցների հետևանքով ստացված հրազենային վնասվածքներից Մեսրոպ Նազարյանցը՝ տեղում, իսկ Լևոն Ղազարյանն ու Դրաստամատ Թադևոսյանը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տաջիկստանում վիրավորվել են ռուսաստանցի պայմանագրային զինծառայողներ․ ՌԴ դեսպանությունը հետեւում է իրավիճակին
Ռուսաստանցի զինծառայողները գտնվում են Դուշանբեի հիվանդանոցներից մեկում․․․
ՌԴ Վոլգոգրադի մարզում կալանավորվել է «օրենքով գող» Նոդար Ջինչվելաշվիլին եւ մի քանի հեղինակություններ
Իրավապահները «Ինտերֆաքսին» հայտնել են, որ քրեական աշխարհի չորս ներկայացուցիչները կալանավորվել են Վոլոգդայում եւ Չերեպովցիում․․․
63-ամյա արմավիրցին կասկածվում է 3-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ սեքսուալ բռնի գործողություններ կատարելու մեջ
Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ Վաղարշակ Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ...
Հրաձգություն՝ Նոր Օռլեանում․ զոհվել է մեկ դեռահաս, հինգ մարդ վիրավոր է
Նոր Օռլեասնի ոստիկանությունը հայտնում է, որ հրաձգությունից հինգ տուժածները 15-17 տարեկան դեռահասներ են, եւ միայն մեկն է մեծահասակ տղամարդ․․․
Պետերբուրգում գիշերը խոշոր բախում է տեղի ունեցել հայաստանցիների եւ դաղստանցիների միջեւ
Մետրոյի դեռեւս չբացված «Փառքի պողոտա» կայարանի դիմաց տեղի ունեցած միջադեպին մասնակցել է 16 մարդ․․․
Բացահայտվել է բնակարանային գողությունների շարք. 2 անձի մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
2019 թվականի մարտի 1-ից մինչեւ հունիսի 4-ը, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին Երեւան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի...