News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 17
USD
522.48
EUR
632.67
RUB
7.06
ME-USD
0
Տեսնել լրահոսը

Այսօր՝ օգոստոսի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի 35 ZN 524 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գառնու ձորում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել նոր կառուցվող հանգստի տաղավարին և մոտ 20 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջված վիճակում հայտնվել է ձորակում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել և այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Վարորդին և 1 ուղևորին տեղում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները քաղաքացիներից մեկի ավտոմեքենայով տեղափոխել են Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վիրավորներից մեկը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, ինչպես նաև ավտոմեքենայում հայտնաբերվել է այդ քաղաքացու կնոջ՝ նույնպես ՌԴ քաղաքացի՝ ամբողջովին մոխրացած դին:

Աղբյուրի փոխանցմամբ այս պահին վթարի վայրի զննություն է կատարվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաերթ-ավտովթար Երևանում. Dodge-ը «Հայաստան» հանրախանութի դիմաց վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի . կա 4 վիրավոր
Վրաերթի ենթարկվածներին առաջինը օգնության են հասել…
Ավտովթար Արմավիրի մարզում. Արմավիր քաղաքում բախվել են Mercedes-ն ու BMW-ն. BMW-ն էլ բախվել է պատին. կա վիրավոր
Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Ս. Ավետիսյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով…
Չինաստանի Ուհան քաղաքում տորնադոյի հետեւանքով վեց մարդ է զոհվել
Եւս 218 մարդ ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ...
ՀԱԹ Բ2 թաղամասի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը մարվել է
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։21-ին, մարվել՝ 17։01-ին…
Իսրայելի ավիահարվածի հետեւանքով փլուզվել է միջազգային ԶԼՄ-ների գրասենյակներով շենքը
Իսրայելական չորս հրթիռներ հարվածել են...
Սյունիքում խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ. ՀՀ Քննչական կոմիտե
Տեղ բնակավայրի բենզալցակայանի դիմացի ճանապարհահատվածում մի խումբ անձինք, բացահայտ…
Ամենաշատ