News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ հատուկ բանագնացը կայցելի Կատար եւ Աֆղանստան՝ խաղաղ բանակցությունները վերսկսկելու համար: ԱՄՆ-ը ձգտում է վերջ դնել հակամարտությանը, ինչը թույլ կտա գրեթե 20 տարի անց ամերիկյան զորքերը դուրս բերել երկրից:

Աֆղանստանում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Զալմայ Հալիլզադը Դոհայում վերսկսել է թալիբների հետ բանակցությունները «խաղաղ գործընթացին ուղղված ընդհանուր ջանքերի շրջանակում»: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

Հալիլզադը խորհրդակցություն կանցկացնի Աֆղանստանի կառավարության հետ, որպեսզի խրախուսի երկու կողմերի միջեւ բանակցությունները: Ավելի վաղ նա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տեղեկացրել է թալիբների հետ բանակցությունների ընթացքի մասին:

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «շատ լավ» բանակցություններ է վարել թալիբների եւ Աֆղանստանի կառավարության հետ:

Մոտ 14 000 ամերիկացի զինծառայող շարունակում է մասնակցել պատերազմին՝ ուսանելով աֆղանական անվտանգության ուժերին: Երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման հեռանկարներն ամերիկացի զինծառայողների եւ ամերիկացի որոշ օրենսդիրների շրջանում մտավախություններ են առաջացնում, եւ Աֆղանստանը կարող է նոր քաղաքացիական պատերազմի շեմին հայտնվել, ինչը կարող է հանգեցնել թալիբների ղեկավարման վերադարձին ու «Ալ Քաիդա»-ին եւ իսլամիստական այլ զինյալներին ապաստանի տրամադրմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ