News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է վերականգնի մասնակցությունը «Մեծ յոթնյակում» (G7), ինչպես նաեւ նշել է «Մեծ ութնյակի» (G8) ձեւաչափի վերսկսման անհրաժեշտության մասին, հաղորդում է The Hill-ը:

Նրա խոսքով՝ «առավել նպատակահարմար է» այդ խմբում Ռուսաստանի առկայությունը: Թրամփը նշել է, որ կաջակցի նրան, ով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կհրավիրի մասնակցել G7-ի տնտեսական բանակցություններին:

G7-ի հերթական հանդիպումը տեղի կունենա Ֆրանսիայում, որին կմասնակցեն Ֆրանսիայի, Իտալիայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի եւ Գերմանիայի առաջնորդները:

Ռուսաստանին հեռացրել էին G8-ի կազմից 2014թ. Ուկրաինայի իրադարձություններից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ