News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 29-ին Արտաշատ համայնքում կանցկացվի համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն: Առաջադրումների փուլը կսկսվի սեպտեմբերի 4-ից, սակայն ավագանու պաշտոնին այս պահի դրությամբ մոտ 50 թեկնածու է հավակնում։

Մենք ավելի վաղ գրել էինք, որ նախկին ավագանին երբեմնի ՀՀԿ-ական քաղաքապետ Կարեն Բենիամինյանի դեմ «բոյկոտ» սկսեց՝ մարզպետ Գարիկ Սարգսյանի հրահրմամբ։

Մարզպետը ցանկանում է իր թիմն ունենալ մարզկենտրոն Արտաշատի ավագանիում, ի վերջո, ավագանու ոչ բավարար թվի եւ նիստեր չկայանալու հիմքով այն ցրվեց։ Ըստ այդմ էլ թեժ մրցակցություն է սպասվում ավագանու պաշտոնի համար, երկու կողմերն էլ յուրայինների են առաջադրելու, քաղաքապետը՝ քողարկված, իսկ մարզպետը՝ բացահայտ, իրենց մարդկանց։

Մեր տեղեկություններով՝ քաղաքում դեռեւս ազդեցություն ունեցող Աբրահամյանների մարդիկ նույնպես որոշել են հետ չմնալ պայքարից, եւ նրանց թիմից մոտ մեկ տասնյակ առաջադրում կլինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ