News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 15
USD
476.18
EUR
528.61
RUB
7.41
ME-USD
0.1
Տեսնել լրահոսը


Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ դեռեւս օգոստոսի 20-ի առավոտյան բռնկված հրդեհը դեռ չի մարվել:

Նախ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ եւ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Ժամը 18:30-ի դրությամբ վերոնշյալ տարածքում այրվում է մոտ 150 հա խոտածածկույթ:

Ժամը 23:20-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության չորս օպերատիվ խումբ, հրշեջ-փրկարարական ջոկատից յոթ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երկու ջոկատ (ընդհանուր՝ 82 հրշեջ-փրկարար), անտառտնտեսության 18 աշխատակից եւ մոտ 75 տեղի բնակիչ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:15-ին: Կոտայքի մարզի տարածքում այրվում է մոտ 1300 հա խոտածածկույթ, իսկ Արագածոտնի մարզի տարածքում՝ 500 հա: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Նշենք, որ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը գիշերը Facebook-ի իր էջում հայտնել է, որ հրդեհը գրեթե մարված է, շուտով ամբողջությամբ կմարվի։ «Այս ընթացքում հրդեհի երկու օջախ էլ բռնկվեց Սաղմոսավանում, որոնք նույնպես հանգցվել են»,-նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թբիլիսյան խճուղում ավտոմեքենաներ են այրվել
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:25-ին, մարվել՝ 11:43-ին…
Վթար Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին. Տուժածները հսպիտալացվել են
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները…
Ֆլորիդայում անօթեւանը կոտրել է 20 ավտոմեքենայի ապակիներն ու հայտարարել, որ Թրամփը իրեն տրիլիոն դոլար է պարտք
Այժմ Ուիլսոնին մի շարք քրեական հանցագործությունների մեջ են մեղադրում․․․
Սյունիքում վրաերթի ենթարկված 5-ամյա երեխան հիվանդանոցում մահացել է
Փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ…
Կազմակերպված մուրացկանության միջոցով բազմաթիվ երեխաներ ենթարկվում են անմարդկային ու լկտի շահագործման. Հայկ Կոնջորյան
Մի բան հստակ է՝ կարիքավոր ընտանիքներին պետք է օգնել, պետք է ձեռք մեկնել մարդկանց…
Ծխատարից դուրս եկող ծուխը թողել է հրդեհի տպավորություն
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության…