News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 24
USD
476.26
EUR
522.98
RUB
7.44
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզում գործող «Հակակոռուպցիոն Ազգային Բյուրո» ՀԿ-ի նախագահ Արշավիր Խալափյանը նամակով դիմել է «Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոյին՝ խնդրելով տրամադրել Գեղանուշի պոչամբարի անվտանգությամբ շահագրգիռ հանրությունը Թեղուտի պոչամբարի վերաբերյալ հետազոտությունների փաստաթղթերի պատճենները, հաղորդում է «ԷկոԼուրը»:

Արշավիր Խալափյանի նամակում նշված է.

«Հարգելի՛ պարոն Նալիվայկո,

Մեր կազմակերպությունն ակտիվորեն մասնակցում է Կապանի լեռնահարստացման կոմբինատի Գեղանուշի պոչամբարի գործառնության անվտանգության նկատմամբ հանրային վերահսկողությանը։

Հաշվի առնելով, որ Գեղանուշի պոչամբարի և «Թեղուտ» ՓԲԸ Խառատանոցի պոչամբարի պատվարների կայունության և անվտանգության վերաբերյալ հանրորեն բարձրաձայնվել են համանման մտահոգություններ՝ խնդրում ենք տրամադրել Ձեր պաշտոնական հաղորդագրություններում մի շարք անգամ վկայակոչված Global Resource Engineering (GRE) և ավստրալական ATC Williams խորհրդատվական ընկերությունների, ինչպես նաև «Մեխանոբր Ինջինիրինգ» (Механобр Инжиниринг) ընկերության իրականացրած հետազոտությունների հաշվետվությունների պատճենները։

Հայտնում ենք, որ մտադիր ենք հրապարակել այդ հաշվետվությունները սոցիալական ցանցերում և մամուլում, որպեսզի Գեղանուշի պոչամբարի անվտանգությամբ շահագրգիռ հանրությունը հնարավորություն ունենա ծանոթանալու դրանց բովանդակությանը և համարժեք գնահատի նմանատիպ հետազոտություններ նաև Գեղանուշի պոչամբարում իրականացնելու նպատակահարմարությունը։

Մենք գիտակցում ենք, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն օրենսդրորեն որևէ պարտավորություն չունի մեր հարցմանն արձագանքելու և հայցված հաշվետվությունները տրամադրելու։ Սակայն որպես գործընկերային ժեստ՝ դիմում ենք Ձեզ, և ոչ թե այդպիսի պարտավորություն ունեցող ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությանը, որին, համաձայն մամուլում հրապարակված տեղեկությունների, «Թեղուտ» ՓԲԸ-ն նախկինում տրամադրել է այդ հաշվետվությունները։ Մեր հարցմանն օպերատիվ արձագանքելու պարագայում միաժամանակ պատրաստակամություն ենք հայտնում հաշվետվությունների հրապարակումն ուղեկցել Ձեր պարզաբանումներով և բացատրություններով»։

Տպել